AM | RU
USD
EUR
RUB

Այս իշխանությունները նախորդ երեքին գերազանցեցին. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Yerkir.am: Այս իշխանությունները բոլորին անցան, նախորդ երեքին միասին գերազանցեցին. ինչքան ուզենք՝ կխփենք, ինչ ուզենք՝ կանենք, ոնց ուզենք՝ կանենք. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսպես մեկնաբանեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ հրավիրելու, նրա աշխատասենյակներից նյութեր առգրավելու, առհասարակ՝ ՍԴ շուրջ տեղի ունեցող գործընթացները:

«Ի՞նչ է նշանակում մարդու ընտանիքի անդամներին հետապնդել: Ես Հրայր Թովմասյանին մոտիկից չեմ տեսել, չեմ էլ ճանաչում։ Սա այլևս անձի խնդիր չէ, սա Սահմանադրության խնդիր է, սա իշխանության քաղաքականություն է: Եվ բոլոր քաղաքական գործիչները, վերլուծաբանները, վարձկան ֆեյքերն ու փիառչիկները, ովքեր հիմնավորում են այս գործողությունները, պատասխան պետք է տան սրա համար: Վաղը-մյուս օրն այս մահակը օգտագործվելու է իրենց դեմ»,-ասաց նա:

Երկրի թիվ մեկ օրակարգը մարդ դատելը չպետք է լինի՝ արձանագրեց Իշխան Սաղաթելյանը՝ մատնանշելով երկրի առջև ծառացած բազում մարտահրավերները, այդ խնդիրները պետք է գույքագրել, հասարակությանը համախմբել և հարցերը լուծել:

«Ով այս երկրում գողություն է արել, իր դիրքը չարաշահել է, ապօրինություն է արել, խնդիր չէ, թող գնա պատասխանատվություն կրի: Բայց դրա փոխարեն իշխանությունների ուշքն ու միտքը մարդ բռնելն է»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը մտահոգություն հայտնեց, որ իշխանությունը, ինչպես խոստացել էր, զանգովի արդարադատություն չի իրականացնում, բայց այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ այլևս զանգելու կարիք չկա. բոլորը հասկանում են՝ եթե ընդունեն իշխանության ցանկություններին և պահանջներին հակառակ որոշում, իրենք և իրենց ընտանիքի անդամները հետապնդվելու են:

Դաշնակցական գործիչը ընդհանուր գիծ է տեսնում այս գործընթացի և դատարանների դռները շրջափակելու, վեթթինգի մասին հայտարարություններ անելու, հետո այդ ամենը դադարեցնելու մեջ. «Իշխանությունը հստակ քաղաքականություն ունի՝ քայլ է նախաձեռնում, դիմադրության արժանանալուց հետո մեկ քայլ հետ է անում, հետո տարբեր ձևերով միևնույն է՝ ձգտում և հասնում է իր վերջնական նպատակին: Գոնե այս ընթացքում այդպես է եղել: Բացահատ ասացին, չէ՞, վեթթինգի անունը կփոխենք, մի ուրիշ անուն կդնենք, բայց էլի վեթթինգը կանենք»:

Իշխանությունների հիմնական արդարացումը, թե այս կերպ պայքարում են հակահեղափոխության դեմ, Իշխան Սաղաթելյանին չի համոզում. «Այսինքն՝ ով մեր տեսակետը չի կիսում՝ հակահեղափոխական է, նախկինի մնացորդ է, «պիցա ուտող» է...իրենց «պիցա ուտողներին» չանդրադառնանք էլի: Այս հայհոյանքը, ատելության մթնոլորտը դրել եք հասարակության մեջ. ո՞ւր եք գնում»:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցչին անհանգստացնում է հայ հասարակության լռությունը իշխանությունների հետևողական ապօրինի քայլերի հանդեպ. «Ո՞ւր է մեր հասարակությունը, ո՞ւր է մեր մտավորականությունը, ո՞ւր են մեր քաղաքական գործիչները, ո՞ւր են այս հասարակության միջի առողջ մարդիկ, որ պետք է վեր կենան, ասեն՝ տղե՛րք, էս ի՞նչ եք անում: Այսինքն, դեժավյու է՝ 1993-94թթ-ն կրկնվում է, վաղը, նույն հաջողությամբ, մտնելու են լրատվամիջոցներ»:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը նկատում է, որ իշխանությունը հստակ քայլեր է ձեռնարկում դատական իշխանությունը վերջնականապես յուրացնելու ուղղությամբ և զգուշացնում. «Իշխանությունը պետք է լրջանա, պետք է սթափվի, երկիրը վերադարձնի բնականոն կառուցողական հուն ու զբաղվի իր պարտականություններով: Եթե դա չանի, մենք մեր քայլերով և գործողություններով հակազդելու ենք և թույլ չենք տալու այս շղթան շարունակվի»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով.

Լրահոս
Հացի արտադրությունը նվազել է Խոսել «մի՛ ստիր» պատվիրանի մասին և բացարձակ սուտ խոսել՝ անազնվություն է. Տեր Տիգրան քահանա Բադիրյանը՝ ԿԳՄՍ նախարարին Ֆրանսիան ցավում է Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման համար «Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչև վերջ «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին Պատգամավորի անձեռնմխելիության սահմանների վերաբերյալ.Գոհար Մելոյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 11 Երկրի պրոբլեմը Կառավարության շենքում է․ Ռոբերտ Քոչարյան Չգիտես ինչու Նիկոլը որոշել է, որ հենց ինքն է այն մարդը, որը պիտի սահմանի հայ ազգի արժեքները. Կարեն Վրթանեսյան Տուրիզմի ոլորտը փլուզումից փրկելու համար պետական աջակցություն է հարկավոր. Մեխակ Ապրեսյան Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել Գյումրու գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել Թուրքական դատարանը հրապարակեց իր վճիռը․ Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարան չի լինի Արմեն Սարգսյանն Արցախում է, որտեղ հանդիպել է նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Արայիկ Հարությունյանը հեգնում է եկեղեցուն Հանրային հեռուստաընկերության եթերում. Մեդիա Պաշտպան Հայտնի են գլխավոր գործոնները, որոնք մեծացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը Դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին Հանրակրթության չափորոշիչների նախագծում կան խնդրահարույց և ռիսկային ձևակերպումներ. ՀՅԴ ՀԵՄ Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից․ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը Ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, Սոնա Աղեկյանին և նրանց համակիրներին Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից․ Փաշինյան (տեսանյութ) Իրանը հերքել է Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իտալիան արգելեց Հայաստանից ուղիղ ու ոչ ուղիղ չվերթներն իր տարածք Չզիջել փողոցը քաոսին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557 դեպք. մանրամասներ «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Մահացել է Կարեն Վարդանյանը Թորոսյանի ներկայացրած առաջարկությունների փաթեթը խախտում է թե՛ իրավական, թե՛ բարոյական նորմերը․ Արփինե Հովհաննիսյան Սերբիայի նախագահը բողոքի զանգվածային ցույցերի ճնշման տակ հրաժարվել է սահմանափակումները խստացնելու մտադրությունից Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց գործողությունների, օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան «Իրատես». Քանի դեռ ԱԱԾ-ն զբաղված է սատանաներով, ադրբեջանցիների ձեռքում են հայտնվում ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները «Ժողովուրդ»․ Կառավարության տրամադրած պետական աջակցության ծրագրերը ևս չեն փրկում գյուղոլորտը «Ժողովուրդ»․ Ինչու «Ընդերքի մասին» օրինագիծը հանվեց օրակարգից «Իրատես». «Անգլուխ» նախարարությամբ ավելի հեշտ է ուզածին հասնել. հարցեր են առաջանում «Ժողովուրդ»․ Երևանի քաղաքապետը «ընդհատակից» է գործում. գույքահարկի մասին «Իրատես». Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը երբեք պաշտոնանկ չի անի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan