Կրեմլ. «Թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը պիտի ստանձնի Սիրիան»

Կրեմլ. «Թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը պիտի ստանձնի Սիրիան»

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ռուսաստանը հայտարարել է, որ Սիրիան պետք է ստանձնի թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը: Կրեմլն անհանգստացած է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմակագործողության պատճառով առաջացած հումանիտար իրավիճակից:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը մասնավորապես անհանգստացած է սիրիացի փախստականների համար:

Պեսկովի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի հարցի շուրջ հանդիպելու են հոկտեմբերի 22-ին Սոչիում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում