Մարիա Զախարովան մեկնաբանել է Գարեգին Նժդեհի շուրջ ստեղծված իրավիճակը

Մարիա Զախարովան մեկնաբանել է Գարեգին Նժդեհի շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գարեգին Նժդեհի շուրջ վերջին շրջանում ստեղծված իրավիճակը:

Մեկնաբանելով այն, որ Կրանսոդարում բնակիչները պահանջում են հայկական եկեղեցուց հեռացնել Նժդեհի հուշատախտակը՝ Զախարովան ասել է, որ եկեղեցին ու պետությունը միմյանցից անջատ են:

«Եթե հարցին մոտենանք գլոբալ, ես կարծում եմ, որ պետք է այն դիտարկել պատմության ծիրից: Մենք մեր տեսակետը հայտնել ենք, ինչպես ճեպազրույցների ժամանակ, այնպես էլ ԱԳՆ հատուկ զեկույցներում: Մեր այդ գնահատականն ակտուալ է, եթե հարցին նայենք պատմության ծիրից»,-ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում