Թրամփի նամակն Էրդողանին Կրեմլում «արտասովոր» են որակել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արտասովոր է որակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակի տոնը՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին տեղեկացնում է russian.rt.com կայքը:
«Այդպիսի լեզու հաճախ չես հանդիպի երկրների ղեկավարների նամակագրության մեջ: Բավականին արտասովոր նամակ է»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակում ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն առաջարկել է համաձայնության գալ քրդերի հետ, այլապես սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը:
Թրամփը նամակը գրել է հոկտեմբերի 9-ին:
«Լսեք, հիմար մի՛ եղեք: Եկեք պայմանավորվենք լավ գործարքի շուրջ: Դուք չեք ցանկանում պատասխանատվություն կրել հազարավոր մարդկանց սպանության համար, ես էլ չեմ ուզում պատասխանատվություն կրել Թուրքիայի տնտեսության ոչնչացման համար, իսկ ես այդ քայլին կգնամ»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Թուրքիայի նախագահական աղբյուրները BBC-ին հայտնել են, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ԱՄՆ նախագահի նամակն ու նետել է այն աղբամանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում