Ամերիկյան հայտնի հեռուստասերիալում հակահայկական դրվագներ են ցուցադրվել

Ամերիկյան հայտնի հեռուստասերիալում հակահայկական դրվագներ են ցուցադրվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: ԱՄՆ ամենախոշոր հեռուստաալիքներից CBS-ով հեռարձակվող SEAL Team սերիալի երեկվա սերիայում ամերիկյան հերոս հատուկջոկատայիններն օգնում Կասպից ծովի տարածաշրջանում «ԱՄՆ միակ դաշնակից» Ադրբեջանին հետ մղել հայկական ուժերի հարձակումը։

Սերիալի լսարանը մոտ 5 միլիոն է։ Հինգ միլիոն մարդ ոգևորված նայել են, թե ինչպես են «իրենց լավ տղերքը» կրակում հայ ագրեսորներին։

Երբ Նիկոլն ու իր թայֆեն ԱՄՆ թռնելու համար մի քանի հարյուր հազար դոլար ծախսեցին, ժողովրդին ասում էին, թե շատ կարևոր այց է։

Ուզում եմ պատասխան ստանալ, թե երբ են Հայաստանի այս իշխանությունները հասկանալու, որ արտասահմանյան այցելությունները միայն սելֆիներ անելու ու ֆուրշետներին բուտերբրոդիկներ լափելու համար չեն, այլ Հայաստանի շահերն առաջ տանելու։

Որ արտասահմանյան վոյաժներին կնիկ-երեխա հավաքել տանելու փոխարեն, թող այդ փողով մի քանի մասնագետ ավել վարձեն, որ հասկանան, թե ուր են գնում, և ինչի համար:

* * *
Այսօրվա երկրորդ լուրը. ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հորն ու 20–21 տարեկան դստրերին կանչել են հարցաքննության ԱԱԾ։

Լա՞վ չեք, այ յիբիոմատներ։

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում