Կառավարության հերթական նիստը. oրակարգում է վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու նախագիծը. Ուղիղ

Կառավարության հերթական նիստը. oրակարգում է վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու նախագիծը. Ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tret.am:  Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 23 հարց է, որից 17-ը չզեկուցվող են:

Չզեկուցվող հարցերի շրջանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ վարչապետի աշխատակազմին 2019 թվականին հատկացնել 19,000.0 հազ. դրամ: Նախագծի երրորդ կետը գաղտնի է:

Այլ նախագծերով նախատեսվում է Արարատի մարզի Տափերական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակել ու անցկացնել: Կքննարկվի «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին,Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակելու մասին որոշման նախագծերը:

Օրակարգում են նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին, «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցերն ու շատ այլ հարցեր։

Կառավարության հերթական նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում