AM | RU
USD
EUR
RUB

Կանխորոշելով ապագան

 

“The present only has a being in nature; things past 
have a being in the memory only, but things to come have no being at all” 
Thomas Hobbes

Ամենօրյա քաղաքական գործընթացները, որքան էլ հրատապ են և գրավիչ, չպետք է խանգարեն քաղաքական ուժերին և փորձագիտական հանրությանը առավել ամբողջական պատկերացում կազմել ընթացող գործընթացների մասին, որպեսզի հնարավոր դառնա կանխորոշել կամ «կառուցել» ապագայի հնարավոր զարգացումները։


2018թ.-ի բեկումը
2018թ.-ին մեծ զանգվածների ճնշմամբ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ: Մի կողմ թողնենք այս երևույթը «հեղափոխություն» կամ «սովորական իշխանափոխություն» անվանելու շուրջ վեճերը: Էականը այստեղ մեծ զանգվածների մոբիլիզացիան և ճնշումն էր, ինչը անհերքելի փաստ է:

Մինչ այդ, 23 տարի (1996-2018) իշխանության գլխին եղել են ղեկավարներ, ովքեր ավելի շատ տարբեր էլիտաների և նրանց ցանցերի կոնսենսուսի արդյունքում են զբաղեցրել այդ պաշտոնը, այլ ոչ թե ժողովրդական լայն աջակցության։ Ամեն հերթական ընտրություն հաստատել է այդ կոնսենսուսը։ Սակայն 2018թ.-ին այս ամենը փուլ եկավ։ Հարյուր հազարավոր մարդկանց հրապարակում հայտնվելը փոխեց հին կառուցակարգը։ Իշխող էլիտան և իր ենթացանցանցերը հեռացան պետական իշխանությունից՝ սակայն պահպանեցին իրենց ֆինանսա-տնտեսական կարողությունները։ Երկրի գլխին հայտնվեց մարդ, ով խոստացավ և փորձում է կոտրել հին էլիտաներին, նրանց ցանցերը, այդ կերպ քանդելով նաև հայաստանյան նախկին քաղաքական համակարգի գործառնական կարևորագույն արյունատար անոթները՝ ոչ ֆորմալ իշխանական ցանցերը։

Այս տրանսֆորմացիան հնարավոր դարձավ առաջին հերթին քաղաքացիների աննախադեպ մոբիլիզացիայի արդյունքում։ Ըստ էության, նրանց պահանջը մերժելն էր։ Օրակարգը բացասական էր, չկար այլընտրանքային ձևակերպված տեսլական։ Չնայած մերժման օբյեկտը առերևույթ Սերժ Սարգսյանն էր՝ որպես վարչապետ, սակայն, տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե մեկ անձի հետ, այլ այդ անձի շուրջ ձևավորված էլիտար ցանցերի կոնսենսուսի և դրա արդյունքում գոյություն ունեցող երևույթների, ինստիտուտների և գործընթացների հետ։ Այդ օրերին մերժվեցին պետական ինստիտուտները, կուսակցությունները, առաջնորդները, իշխանություն-հասարակություն հաղորդակցության նորմերը և այլն։

Պատճառների մասին կարելի է անվերջ խոսել. ցածր լեգիտիտմություն, միջանկյալ ինստիտուտների թուլություն, քարոզչական և այլ տեխնոլոգիաներ, քաղաքացիների չբավարված պահանջներ, ապատիա և այլն։

Անկախ պատճառներից, փաստը որ ժողովուրդը՝ որպես հավաքական միավոր, նվազագույնը մինչև վարչապետի հրաժարականը դարձավ գործոն՝ միանշանակ է։ Այս եղելությունը առավել մեծ նշանակություն է ստանում, եթե հաշվի առնենք, որ ի տարբերություն գունավոր հեղափոխությունների, այստեղ չկար այլ ուժային կենտրոնի կողմից նախապատրաստած սցենար և իրականացում։ Չնայած առկա էին ուժեր, որոնց շահերից էր բխում նման մոբիլիզացիան, սակայն դա վճռական նշանակություն չի ունեցել այս գործընթացում, կամ, գուցե այդպիսին եղել է գործընթացի որոշ հատվածներում, բայց ոչ ամբողջությամբ։

Հետևապես, ապագան հասկանալու համար անհրաժեշտ է անպայմանորեն հաշվի առնել նաև այդ գործոնը։ Ժողովրդի գործոնի բացառումը միայն հնարավոր է, եթե քաղաքական գործընթացները դուրս գան ժողովրդավարության ուղեծրից և ընդունելի դառնա ավտորիտար վարչակարգի հաստատումը։ Այս սցենարը փոքր ինչ անհեռատեսական է, քանի որ ավտորիտար համակարգ ստեղծելու համար Հայաստանը այսօր չունի անհրաժեշտ նախադրյալներ։


Նախկին իշխանության աղբյուրը և ներիշխանական պայքարը
Նախքան առաջ անցնելը անդրադառնամ հայաստանյան քաղաքական դաշտի որոշ առանձնահատկություններին, որոնց հասկանալը թույլ կտա առավել ճշգրիտ կանախատեսել ապագային տանող օրինաչափությունները։ Հայաստանում բարձրագույն իշխանության հասած մարդիկ և խմբերը ունեցել են երկու կարևորագույն ռեսուրս, որոնք մրցակցող էլիտաների մեջ նրանց հաղթող է դարձրել։ Դա ղարաբաղյան շարժման և պատերազմի արդյունքում ձևավորված լեգիտիմությունն էր և ֆինանստնտեսական ռեսուրսները։ Առաջին գործոնը, որքան էլ ազդեցիկ է պատերազմող երկրի համար, չէր կարող մնալ այդպիսին առանց ֆինանսական աջակցության։ Հետևապես, դրանք խիստ փոխկապակցված են։ Պետական իշխանության գալու ժամանակ այս ռեսուրսներին ավելանում է նաև պետության ադմինիստրատիվ և ուժային ռեսուրսները։

Հետպատերազմյան լեգիտումության ֆենոմենը առավել շատ դրսևորվում է պատերազմի արդյունքում առաջ եկած առաջնորդների՝ պետական կառավարման լծակներին մոտ գտնվելով։ Քանի որ այն հիմնականում կենսունակ էր է ֆինանսատնտեսական կարողությունների աջակցմամբ, հետևապես կենտորնանանք երկրորդ գործոնի վրա:

Հայաստանի տնտեսության և կառավարման ռեժիմի բնույթը ենթադրել է քաղաքականության և բիզնեսի մերձեցում և սերտաճում։ Պետության մեծ դերը տնտեսության մեջ հնարավոր է դարձրել քաղաքական գործիչների կողմից տնտեսական ռեսուրսների բաշխումը, ինչի հետևանքով բիզնեսի համար առավել շահավետ է եղել օրվա իշխանության կողքին լինելը, քան հակադրվելը։ Այսպես ընդդիմությունը ֆինանսական ռեսուրսների առումով մշտապես զիջել է իշխանությանը, որի արդյունքում չեն ձևավորվել կոնտրէլիտար ցանցեր, որոնք մարտահրավեր կնետեին իշխողներին։ Սա ևս մեկ երևույթի պատճառ է հանդիսացել։ Բարձր որակավորում և կրթություն ունեցող մարդիկ, ֆինանսական և հնարավոր լավ կարիերայի նպատակներով, կա՛մ իշխանության մեջ են եղել, կա՛մ ընդհանրապես տեղափոխվել են մասնավոր հատված։ Արդյունքում քաղաքական դաշտը զրկվել է ընդդիմություն ունենալու համար կարևոր նախադրյալներից։ Սա իր հերթին հանգեցրել է նրան, որ քաղաքական պայքարը եղել է իշխող էլիտաների մեջ։


Ինչ ունենք այսօր
Հետպատերազմյան լեգիտիմությամբ օժտված առաջնորդները այլևս կորցրել են իրենց իշխանությունը։ Ընդդիմության շարքերում են հայտնվել մեծ ֆինանսատնտեսական ռեսուրսներ ունեցող խմբեր։ Իշխող թիմը կա՛մ չի ցանկանում, կա՛մ չի կարողանում սեփական իշխանական ցանցը և համակարգերը կառուցել։ Ժողովրդի դերը՝ որպես իշխանություն «շնորհող» գործոն առավել մեծացել է։ Իշխանությունների հիմնական ռեսուրսը ժողովրդի մեծամասնության աջակցությունն է և նախիններին պատժելու համատեքստում՝ ժողովրդական՝ ցանկալի տրամադրությունների գեներացիան:

Մյուս կողմից առկա է երկրում ֆինանսատնտեսական կարողությունների լեգիտիմացման խնդիր: Անկախությունից սկսած՝ տարերային սեփականաշնորհման, մենաշնորհների և պետական լծակների միջոցով կուտակված հսկայական ռեսուրսները շարունակում են ոչ լեգիտիմ համարվել հանրային ընկալումներում, որտեղ այդ ամենը բյուրեղացել է ժողովրդական լեզվով ասած՝ «թալան» եզրույթի մեջ: Նկատենք, որ խոսքը ոչ այնքան խնդրո առարկայի իրավական ասպեկտների մասին է, այլ՝ բարոյական: Հետևապես, այն ավելի շատ ենթակա է լեգիտիմացման՝ հանրային ընկալումներում: Նախկինում նման հաջող փորձեր արվել են հայաստանյան գործարարների կողմից, ովքեր իրենց կարողութունները լեգիտիմացրել են մեծ ծավալի բարեգործությամբ, հիմնադրամներով և այլ միջոցներով:

Դեռևս քաղաքական դաշտը մեծ հաշվով ամայի է, քանի որ ընդդիմության վերոնշյալ դերակատարները ամբողջությամբ չեն ինստիտուցիոնալացրել իրենց մասնակցությունը քաղաքական գործընթացներին և իշխանության բացահայտ հայտ չեն ներկայացրել։ Այս պատկերը հղի է քաղաքական համակարգում վակուումի վտանգով, որի ժամանակ դաշտում կարող են հայտնվել տարբեր ծայրահեղական կամ «ոչ ներսի» մարդիկ և լրացնեն անհրաժեշտ բացը։ Վակուումի առաջացմանը նպաստում է նաև իշխանության օպերատիվ և միանձնյա կառավարումը, կադրային աղքատ բազան, կարևոր խնդիրների լուծման հետաձգումը և այլն։


Ինչպես պատրաստվել ապագային. հեղափոխություն և նախկիններ
Ապագայում իշխանության հայտ ներկայացնողը, բացի ֆինանսատնտեսական ռեսուրսներից, որոնք պարտադիր են ցանկացած երկրի դեպքում, պետք է նաև հանրային աջակցության ձգտի։ Այլ կերպ ասած՝ ապագա իշխանությունը լինելու է էլիտար ցանցերի և ընտրողների մեծամասնության կոնսենսուսի արդյունք։

Անկախ նրանից, թե ապագա իշխանության հայտ ներկայացնող խումբը որքանով է կապված անցյալում իշխողների հետ, միևնույն է, նա պետք է սեփական դիրքորոշումը հայտնի հեղափոխության վերաբերյալ, քանի որ առաջիկա տարիներին հենց այս երևույթի ստվերի ներքո են ընթանալու և մեկնաբանվելու քաղաքական գործընթացները, եթե իհարկե այլ համարժեք խոշոր գործընթացներ տեղի չունենան (պատերազմ, հեղաշրջում, հեղափոխություն):

Վերոնշյալ խնդիրը անծանցված է նաև մեկ այլ ֆենոմենի հետ։ Փաշինյանի իշխանության գոյաբանական իմաստը անբաժանելի է նախկին իշխանությունից՝ որպես անցյալի հավաքական խորհրդանիշից։ Այս պատճառով «նախկիններ» եզրը հետհեղափոխական իշխանության լեգիտիմության պահպանման կարևոր գործիքներից է։ Սովորական լեզվական միավորից այն վերածվել է իշխող քաղաքական թիմի գործունեության և հռետորաբանության անկյունաքարերից։ Նախկինները, սակայն, ոչ այնքան ժամանակային չափման մեջ է դիտարկվում (դիցուք 1991 կամ 1998թթ.-ից հետո իշխողներ) այլ բարոյական։ Ըստ գերակա դիսկուրսի՝ լինել նախկին, նշանակում է կրել բարոյական և իրավական պատասխանատվություն անցյալում տեղի ունեցած քաղաքական, տնտեսական և մշակութային բացասական երևույթների համար։

Այսպիսով՝ հեղափոխության վերաբերյալ դիրքորոշում չի կարող լինել առանց նախկինների վերաբերյալ դիրքորոշման։ Իսկ ինչպիսի՞ն պիտի լինի այն։ Նախ, նախկինների ժամանակային մեկնաբանությունը վտանգավոր է, քանի որ Հայաստանը մարդկային այդքան ռեսուրսներ չունի, որպեսզի մերժի մի ամբողջ սերնդի գործիչների և մտածող մարդկանց։ Ներկայումս գերակա ՝ բարոյական մեկնաբանությունը անհեռատեսական է։ Անցյալում տեղի են ունեցել բազմաթիվ բացասական երևույթներ: Ինչպե՞ս օբյեկտիվորեն հասկանալ դրանց մեղավորներին: Արդյո՞ք դա մեկ կամ երկու ղեկավարի մեղքով է եղել:

Ըստ այդմ, «նախկիններ» եզրույթը ցանկալի է մեկնաբանել արժեհամակարգային և մտածելակերպի իմաստով: Այսինքն, նախկին են նրանք, ովքեր կրում են այնպիսի արժեհամակարգ և մտածողություն, որը չի համապատասխանում դեպի զարգացման և մոդեռնիզացիայի ձգտող պետության վերնախավին, կամ առհասարակակ՝ քաղաքացուն։ Այդ խումբ հատկանիշներ կրողներին բնորոշ է կենցաղային մեկուսացված մտածողությունը, արխայիկ ու քվազի-ավանդական արժեհամակարգը և «անցյալի» այլ հատկանիշներ։ Այս պարագայում, «նորեր» կարող են լինել նաև ժամանակային անցյալի գործիչները, ովքեր ունեն զարգացած աշխարհայացք և արժեքային առաջադիմական (չի բացառում պահպանողականությունը) համակարգ:


Որպես ամփոփում
Չկայացած քաղաքական համակարգերին բնորոշ են ժամանակ առ ժամանակ երևան եկող ցնցումները։ Ապագայում դրանք նույնպես սպասելի են, քանի որ հայաստանյան պետական և քաղաքական ինստիտուտները դեռևս ամբողջությամբ կայացած չեն։ Այդ ցնցումների արդյունքում քննության առաջ կկանգնեն հին ու նոր, ֆորմալ և ոչ ֆորմալ ինստիտուտները և ցանցերը: Արդյունքում նորից երևան կգա ապագայի կառուցման օրակարգային հարցերը, որտեղ, բացի կարևոր խաղացողների կառուցվածքային-գաղափարախոսական առանձնահատկությունից, կարևոր կլինի նաև ապագայի նկատմամբ պատրաստությունը:

Նախկին ոչ ֆորմալ ցանցերը փորձում են դիրքավորվել ապագայում իշխանության համար հայտ ներկայացնելու համար և որոշակիորեն ինստիտուցիոնալացնեն և լեգիտիմացնեն իրենց ռեսուրսները: Միևնույն ժամանակ իշխանությունները պայքար են մղում դրա դեմ, սակայն նրանց զինանոցը սահմանափակվում է միայն իրավական և հռետորաբանական գործիքակազմով: Հետևապես, ապագա իշխանության համար պայքարելու են մի կողմից իշխանության ուժային և տեղեկատվական ռեսուրսները (նպաստավոր հանրային տրամադրություններ ստեղծելու համար), մյուս կողմից՝ առավել կուռ, ֆինանսական մեծ ռեսուրսներով օժտված ցանցերը: Այստեղ կարևոր դեր է խաղալու հանրային աջակցությունը: Իշխանության դեպքում հիմնական հենարանը հենց դա է, ինչը ցայսօր մեծ առավելություն է տալիս նրանց:

Ընդդիմության համար առանցքային է լինելու հեղափոխության և նախկինների շուրջ արդյունավետ դիրքորոշման ձևավորումը: Պարզ ասած՝ պետք է պատասխանել հետևյալ հարցին. ինչո՞ւ տեղի ունեցավ 2018թ.-ի ապրիլյան ժողովրդական մեծ ցասումը: Պատասխանը պետք է լինի անկեղծ, բովանդակային և ընկալելի հասարակության համար:

Հովսեփ ԲԱԲԱՅԱՆ
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոն

Լրահոս
Չհամարձակվես այլեւս պղծության քարոզը քողարկես մեր սուրբ Եռագույնի պաշտպանությամբ Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել սեռական փոքրամասնությունների ներկայությունը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Երկրաշարժ` Շիրակի մարզում Ուսանողները կդիմեն ընդդիմադիր խմբակցություններին՝ հորդորերլով պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը Հրե առյուծը՝ մարզադաշտում (Տեսանյութ) Խնդիրները, որոնք առաջադրված են ԿԳՄՍ նախարարության կողմից, շատ հակասական են. Մելիք-Շահնազարյան Երկրորդ զորամիավորումը անցկացրել է գումարտակային մարտավարական զորավարժություն Այլևս սպառված են այն բոլոր հեքիաթները, թե այս ամենը պատահականության կամ անփորձության հետևանք է. Միհրան Հակոբյան ԱՀ Նախագահն ընդունել է Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության ղեկավարներին ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով՝ նախարարության շենքի դիմաց հանրահավաք է․ ուղիղ Փաշինյանն՝ իր և Պուտինի նախնական պայմանավորվածությունների մասին Հանկարծ թող չթպրտան, բառիս բուն իմաստով կտանք պատերին, կպառկեցնենք ասֆալտին. Փաշինյանը զայրացավ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. ՈՒՂԻՂ Իրավիճակն աղետալի է. Վենետիկի հայկական կղզին անցնում է ջրի տակ (լուսանկարներ) ՌԴ Արմավիր քաղաքում պաշտոնյան սև ներկով է ներկել Գարեգին Նժդեհի հուշատախտակը ԵՊՀ ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել Ոտքի տակ մի ընկի, հանգիստ վեր ընկեք տեղներդ. ԲՀԿ-ից պատասխան՝ Արարատ Միրզոյանի օգնականին Վազգեն Մանուկյանը դուրս է գալիս Հանրային խորհրդից Կրթության և գիտության ոլորտում ՀՀ իշխանությունների քաղաքականությունը ձախողված և տապալված է ՀՔԾ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջս. Նարեկ Սամսոնյան ««Հայոց պատմությունն» ու «Հայոց լեզուն» հանելուց հետո 1 տարվա ընթացքում ունենալու ենք տնտեսական հեղափոխությո՞ւն». Դեկան Արայիկ Հարությունյան - գիտակրթական հանրություն հակամարտությունն արդեն մտել է բաց փուլ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողները և ՀՅԴ-ականները շարունակում են նստացույցը․ ուղիղ Ճակատագրի հեգնանք կամ ինչ պատասխան կտա Հայկ Մարությանն իր կնոջն ու երեխաներին Բառածորանք կամ պաթոլոգիկ շատախոսություն. այս եզրը լավագույնս է բնութագրում Փաշինյանի հանրային խոսքի քաոտիկ և անկանոն բնույթը Արտակ Մովսիսյան. Սենց բան խորհրդային կարգերի ժամանակ էլ չի եղել Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Միթե՞ Փաշինյանը գիտի թե ինչպես անել, որպեսզի Ադրբեջանը պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետությունը Դիտարկում է անցկացվել Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում Փաստաբանների պալատը կոչ է անում փաստաբաններին չներգրավվել կոռուպցիոն հարաբերություններում ԵՊՀ դասախոսների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԱԺ-ն չընդունեց նախագիծը, որով ԱԺ նախագահը կարող էր օրենքի ուժով մասնակցել ԱԽ նիստերին Այսօր ես պահանջում եմ` բարձրացրեք մեր աշխատավարձը. ԵՊՀ դասախոս ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի մեծ մասը կմիանա ուսանողական շարժմանը Չպետք է այս շարժումը նույնացնել որևէ կուսակցության շարժման հետ, ուսանողներն այն սկսել են առանց քաղաքականության. ԵՊՀ դասախոս Հայրենիքը չի կարող միայն բոցաշունչ ճառերի ներշնչանք և վերացական զգացմունքների միջավայր լինել. Արթուր Թովմասյան Ուսանող. «Մեզ հասած տեղեկություններով, դասախոսները նախազգուշական գործադուլ կհայտարարեն» 46 ընտանիք վերադարձել է Թալիշ (Տեսանյութ) Այսօր Երևանում ու երկու մարզերում հոսանքազրկումներ կլինեն Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ. Գագիկ Ծառուկյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan