«Փաստ». ՔԿՀ պետի եկամուտներն ու դրամական միջոցները

«Փաստ». ՔԿՀ պետի եկամուտներն ու դրամական միջոցները

«ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը հայտարարագրել է տվյալներ եկամուտների և դրամական միջոցների վերաբերյալ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ Ա. Գոյունյանի 2018թ. տարեկան հայտարարագրից:

Էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Ա. Գոյունյանի դրամական միջոցները 2018 թ. հարկային տարվա սկզբում կազմել են 4 000 000 ՀՀ դրամ և 8000 ԱՄՆ դոլար: 2018 թ. վերջում նրա դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 4 500 000 ՀՀ դրամ և 8200 ԱՄՆ դոլար:

Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտների հանրագումարը 2018 թ. հարկային տարում կազմել է 2 714 602 ՀՀ դրամ: Նշված հանրագումարից 2 192 261 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 522 341 ՀՀ դրամը՝ այլ եկամուտներից:

Ա. Գոյունյանը արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ է նշանակվել 2019թ. հուլիսին: Մինչ այդ զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում