Ադրբեջանը խոսքով և գործով զգուշացնում է՝ պատրաստվում է պատերազմի. փորձագետ (տեսանյութ)

Ադրբեջանը խոսքով և գործով զգուշացնում է՝ պատրաստվում է պատերազմի.  փորձագետ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները նոր չեն, այստեղ խնդիրն այն է, որ պարբերաբար խոսքից անցնում են գործի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեկովան՝ հավելելով, որ Ադրբեջանը վերջին շրջանում բազմաթիվ զորավարժություններ է անցկացնում, Թուրքիայի հետ տարբեր ծրագրեր իրականացնում, ինչպես նաև զենքի գնման գործընթացներ:

«Ադրբեջանը պատերազմի է պատրասվում, և իրենք դա չեն թաքցնում, ի լուր աշխարհի հայտարարում են, և նույն բանն էր նաև 2016 թ. Ապրիլյան պատերազմից առաջ, երբ իրենք և խոսքով և գործով նախազգուշացնում էին, որ գնում են առաջնագծում իրավիճակի սրման ճանապարհով: Այլ հարց է, թե դա երբ տեղի կունենա, մենք կարող ենք վերլուծել, թե իրավիճակի զարգացումն ինչպիսին է Ադրբեջանում և արտաքին և ներքին քաղաքականության մեջ: Ըստ իս՝ կոնկրետ այս փուլում առաջնահերթությունները մի փոքր այլ են, ՏԻՄ ընտրություններ են նախատեսված և այլ զարգացումներ»,-նշեց նա:

Անժելա Էլիբեկովայի խոսքով ՝ Արցախի հիմնահարցում ՀՀ իշխանություններն իրարից տարբեր երեք մոտեցում են առաջ տանում: Ինչ վերաբերում է Աշխաբադում Ալիև- Փաշինյան հանդիմանը, ապա նշեց, որ հանրությանը հայտնի չէ, թե 2 ժամ Արցախի հարցի շուրջ ինչ են քննարկել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում