Հայ մամուլն անցել է կայացման բարդ ճանապարհ, ունի արժանի պատմություն… ՀԺՄ

Հայ մամուլն անցել է կայացման բարդ ճանապարհ, ունի արժանի պատմություն… ՀԺՄ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի ժուռնալիստների միությունը շնորհավորել է Հայ մամուլի օրվա առթիվ.

«Հարգելի գործընկերներ

Հայաստանի ժուռնալիստների միությունը ջերմորեն շնորհավորում է Հայ մամուլի օրվա առթիվ:

Հայ մամուլն անցել է կայացման բարդ ճանապարհ, ունի արժանի պատմություն, բազմաթիվ վառ դեմքեր, ու վստահ եմ՝ դեռ շատերն են համալրելու հայ մամուլի պատմության հիշատակության արժանի էջերը: 

Ժամանակակից լրագրությունը՝ առհասարակ, ու հայ մամուլը՝ մասնավորապես, այսօր կանգնած են բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ մարտահրավերների առջև:

Պատմական, հասարակական բոլոր ժամանակաշրջաններն էլ հայ լրագրության համար եղել են բարդ և տվյալ ժամանակին բնորոշ խնդիրներով լի։ Համոզված ենք՝ բարեխիղճ, ճշմարիտ, ազատ, մասնագիտական համոզմունքներին հավատարիմ լրագրությունն այլընտրանք չունի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում