Ֆիլիպինների ափերի մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Ֆիլիպինների ափերի մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ֆիլիպինների ափերի մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 11.37-ին (Երևանի ժամանակով չորեքշաբթի 15.37): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դավաոքաղաքից 62 կմ հարավ-արևելք:

Օջախը 20 կմ խորությամբ էր:

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում