Եկամուտները չհայտարարագրելու համար մեկ երգչի հանդեպ քրգործ է հարուցվել. Դավիթ Անանյան

Եկամուտները չհայտարարագրելու համար մեկ երգչի հանդեպ քրգործ է հարուցվել. Դավիթ Անանյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով շոու-բիզնեսի ներկայացուցիչների եկամուտների հայտարարագրման գործընթացին՝ ասաց, որ վերջին շրջանում նամակներ են ուղարկել 9 երգիչ-երգչուհիների, մշակույթի վաստակավոր գործիչներ։

Նրա խոսքով՝ 9-ից 5-ը հայտարարագրել են իրենց եկամուտները, մեկի հանդեպ քրեական գործ է հարուցվել, իսկ մեկի հանդեպ նախնական հաշվարկ է կատարվում, հավանաբար, քրեական գործ կհարուցվի։ Նա նաև ասաց, որ երկուսն էլ արտասահմանում են և Հայաստան վերադառնալուց հետո իրենց եկամուտները կհայտարարագրեն։

«Նրանք կապ են հաստատել մեզ հետ՝ ասելով, որ նամակի հետ կապված որոշակի անհամաձայնություն ունեն, կգան Հայաստան և կքննարկեն, եթե պարզվի, որ հայտարարագրման գումար կա, կհայտարարագրեն»,-ընդգծեց Դավիթ Անանյանը՝ հրաժարվելով հրապարակել նրանց անունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում