Զատուլին. Ադրբեջանն անպարկեշտ հիստերիա է բարձրացրել

Զատուլին. Ադրբեջանն անպարկեշտ հիստերիա է բարձրացրել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ Արցախ կատարած այցից հետո Ադրբեջանը բողոքի նոտա էր հղել Ռուսաստանին։ Արձագանքելով դրան՝ Զատուլինը հայտարարել է, որ Ադրբեջանն անպարկեշտ հիտերիա է բարձրացնում։

«Ես զենքի առևտրով չեմ զբաղվում, ես ելույթ եմ ունենում տարածաշրջանում խաղաղության օգտին։ Ադրբեջանական կողմի անադեկվատության մասին արդեն բոլորը գիտեն։ Նրանք իրենց իրավունք են վերապահում ոչ միայն վիրավորելու, ինչ-որ բաներ վերագրելու, կլյաուզա անելու, այլև մեր փոխարեն որոշում են, թե որոնք են մեր շահերը»,-նշել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի հետ:

Քննարկվել են Արցախ-Ռուսաստան կապերին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը Կոնստանտին Զատուլինին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, որին նա արժանացել է Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի հանդեպ մշտական բարեկամական վերաբերմունքի ու աջակցության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում