AM | RU
USD
EUR
RUB

Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) միանում է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով «Հայելի» ակումբի դեմ հարձակումը

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) հայտարարություն է տարածել «Հայելի» ակումբի դեմ տեղի ունեցած հարձակման կապակցությամբ, որում ասվում է.

«Կառավարության աջակիցների մի խումբ հոկտեմբերի 5-ին հարձակում է գործել առցանց լրատվամիջոց «Հայելի» ակումբի վրա, որը բավականին քննադատական վերաբերմունք ունի հայաստանյան իշխանությունների նկատմամբ: Խումբը ձվեր է նետել մայրաքաղաք Երևանում գտնվող գրասենյակի ուղղությամբ և մուտքի մոտ փակցրել վիրավորական պաստառներ:

Չորս կասկածյալները հայտնի են՝ որպես ՀՀ վարչապետի աջակիցներ, և բողոքում էին ընդդեմ նախորդ շաբաթ կայքում հրապարակված նյութի վերնագրի, որը նրանք համարում են ադրբեջանամետ. «Ալիևի ուշացած, բայց «ուժգին» պատասխանը Փաշինյանին» վերնագրի մասին է խոսքը: Հոդվածը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրապարակային արձագանքն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությանը:

«Նրանց բախտը բերել է, որ դուռը փակ էր: Մենք պատրաստվում էինք նույնն անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ»,- ասաց հարձակում գործած երիտասարդներից մեկը, իսկ մյուսը պահանջեց, որ լրատվամիջոցը պետք է փակվի:

«Հայելի» ակումբը արարքը բնութագրեց՝ որպես քաղաքական հետապնդում, և իրավապահ մարմիններին կոչ արեց համապատասխան գործողություններ նախաձեռնել:

Ոստիկանությունը քննում է լրագրողների մասնագիտական և օրինական աշխատանքի խոչընդոտման փորձի վերաբերյալ նյութերը, ինչը Հայաստանում հանցագործություն է համարվում: Չորս երիտասարդները հարցաքննվել և ստորագրությամբ ազատ են արձակվել:

Հարձակումը դատապարտվել է ՀՀ օրենսդիր մարմնում ներկայացված կուսակցությունների և կառավարության մի շարք անդամների կողմից:

Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) միանում է իր հայաստանյան գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով այս հարձակումը: Մեր գործընկերներն իշխանություններից պահանջում են ապահովել լրագրողների անվտանգությունը:

Այս հարձակումը Հայաստանում լրատվամիջոցների շուրջ լարված մթնոլորտի ընդամենը մի օրինակ է, որտեղ վերջին ամիսներին լրագրողների, մամուլի և խոսքի ազատության դեմ ուղղված հռետորաբանությունն ու ատելության խոսքն ավելանում են»:

Լրահոս
Բակո Սահակյանը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Արցախի և Ադրբեջանի զորքերի առաջնագծում տիրող իրավիճակը ԱՀ արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին ԼՂ խնդրի մասին Փաշինյանի պատկերացումները կենցաղային դիլետանտությունից այն կողմ չեն անցնում ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք Դեր Զորում կատարված ահաբեկչական գործողությունը Հայաստանն ու Ադրբեջանը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթղթի շուրջ. ԱԳՆ խոսնակ Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ պետությունների ԶՈՒ ներկայացուցիչները ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ պատվիրակությանը Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց Աննա Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը Հայաստանն ու Ռուսաստանը դեռ քննարկում են ՀԱԷԿ-ի արդիականացման վարկի մարումները երկու տարով հետաձգելու հարցը Այստեղ կարող են գալ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, սակայն շարժումն ուղղորդված չէ. ուսանողները և ՀՅԴ-ականները շարունակում են նստացույցը (ուղիղ) Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանը Աբրահամ Գասպարյանը լքում է Հանրային հեռուստաընկերությունը «Մի քիչ բարձր տոների մեջ խոսեցինք». ընդհարում՝ «Իմ քայլի» պատգամավորների միջև. Տեսանյութ «Բարգավաճ Հայաստան»-ին քաղաքական դասեր տալու իրավունք այս դահլիճում որևէ մեկը չի վաստակել. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անում դատարանի առջև. Ուղիղ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել «22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել». Արսեն Բաբայանն ազատ արձակվեց. Տեսանյութ Մեզ հայոց լեզուն, հայոց պատմությունը անպիտան համարող նախարար պետք չէ. ԵՊՀ ուսանողները երթով շարժվում են այլ բուհեր. Ուղիղ Էսօր թուրքերն ասում են, թե իբր Խոջալուում գենոցիդ է եղել, ինձ էլ մի օր դրա համար կդատեք. Սասուն Միքայելյանը՝ «Իմ քայլին» Արսեն Բաբայանն ազատ կարձակվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի ավտոմեքենայից գողացել են մի քանի հազար դոլար արժողությամբ «Ռոլեքս» ժամացույցը Նիկոլը չի կարող չանել այն, ինչ իրեն թելադրում են, քանի որ թելադրողներն են իրեն իշխանության բերել. Արթուր Դանիելյան Երևանի Աթոյան փողոցում հրդեհվել են ավտոտնակներ և ավտոմեքենաներ Ուսանողները եւ ՀՅԴ երիտասարդները Երեւանի փողոցներում իրազեկման երթի են դուրս եկել. Ուղիղ ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյան. օրակարգում է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը. Ուղիղ Պայթյուն է որոտացել «Բալտիկա» գարեջրի գործարանում «Հրապարակ». Թող ուսանողները դասի չգան, բայց չմասնակցեն էդ միտինգին «Հրապարակ». Վարչապետը հրահանգել է պաշտոնյաներին Ամանորը նշել Հայաստանում «168 ժամ». ԵԱՏՄ-ից ճոխ նվիրատվությունը փոխվարչապետը «քոռ ու փուչ է» արել «Փաստ». Օպտիմալացման քողի ներքո կառավարությունն ուռճացնում է պետական ապարատը «Փաստ». «Հայոց եկեղեցու պատմության» փոխարեն` «Կրոնի պատմություն» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 12 ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահներն աշխատանքային հանդիպում են ունեցել (տեսանյութ, լուսանկարներ) Նիդերլանդների նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Ահաբեկիչները Ղամիշլիում սպանել են Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով Նախագահ Սարգսյանի հրամանագրով Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ- մայորի զինվորական կոչում Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին Ողջ գործընթացների պատասխանատուն ոչ թե ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն է, այլ Կառավարությունը և Նիկոլ Փաշինյանը. Լիլիթ Թումանյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan