Երեւանում հրազենի գործադրմամբ ոստիկան է սպանվել. 1 ոստիկան էլ վիրավոր է

Երեւանում հրազենի գործադրմամբ ոստիկան է սպանվել. 1 ոստիկան էլ վիրավոր է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Shamshyan.com: Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 04:00-ի սահմաններում երեւանի 1-03 շտապօգնության կայանից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, եւս մեկ հոգու էլ ծեծված վիճակում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ իրավապահները պարզել են, որ մահացածին եւ վիրավորին հիվանդանոց են տեղափոխվել Ազատության եւ Բաբայան փողոցների խաչմերուկից, որտեղ, մահացածն ու վիրավորը, ովքեր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներ են, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հարձակման են ենթարկվել:

Հարձակվողները 2 հոգի են եղել, որոնցից մեկը ատրճանակով կրակոց է արձակել ոստիկանության ծառայողներից մեկի վրա, իսկ մյուսին էլ ծեծի են ենթարկել, ու այնուհետեւ դիմել են փախուստի:

Փաստի առթիվ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Լուսանկարներն՝ այստեղ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում