Եթե Ադեկվադները կարողանան թեկուզ մի քանի Պոողոս սպանել, մեծ գործ արած կլինեն

Եթե Ադեկվադները կարողանան թեկուզ մի քանի Պոողոս սպանել, մեծ գործ արած կլինեն

ՀԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, FacebookV դարում Հայոց Վռամշապուհ արքան, Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը որոշեցին, որ մարդկանց միջի Պողոսին պետք է սպանել։ Որոշեցին ու արեցին՝ մի քանի հարյուր տարվա կյանք պարգևելով մեր ժողովրդին։

Մի քանի օր առաջ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին, թեթև անդրադարձա այս թեմային։ Մինչ այդ Մատյան.am կայքում իմ՝ տարիներ առաջ արած մի ուսումնասիրությունից եմ հատվածներ հրապարակել, որտեղ խոսել եմ Մաշտոցի կրոնաքաղաքական հայեցակարգի ու մեր Ոսկեդարի այլ գործիչների ազգային-ազատագրական պայքարի քաղաքական, կրոնական, բարոյական հիմնավորումների մասին։ Այդ նյութերի հղումները մեկնաբանություններում կտեղադրեմ, որպեսզի ում հետաքրքիր է ծանոթանա։

Ինչու՞ հիշեցի այս ամենը։ Որովհետև այսօր վերջապես տեսա «Ադեկվադ» ընկերներիս նոր նախագծի առաջին էպիզոդը։ Մտածում եմ, եթե տղերքը կարողանան թեկուզ մի քանի Պոողոս սպանել, մեծ գործ արած կլինեն։ Խնդիրը ձևակերպել են, ու դա արդեն իսկ հրաշալի է։ Մնում է մնացածը։ Փառք Աստծո, ուսուցիչներ այդ հարցում ունեն։ Գրառման սկզբում հենց նրանց մասին էի խոսում։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում