AM | RU
USD
EUR
RUB

Շատ էի ցանկանում, որ լուրը համոզիչ ձևով հերքվեր, բայց...

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Հետևում եմ «Անալիտիկ» լրատվականի բացահայտման «ոդիսականին»՝ կապված Դավիթ Սանասարյանի կողմից ենթադրաբար կատարված վրաերթի պատմության հետ։

Շատ էի ցանկանում, որ լուրը համոզիչ ձևով հերքվեր, բայց...

Եթե ինքնին լուրն անկողմնակալ դիտորդի մոտ կարող էր միայն խիստ նախնական ենթադրություն ձևավորել, ապա տեսանյութն արդեն բավականաչափ համոզիչ էր, և այս պատմությունը պետք է քննվի ամենայն մանրամասնությամբ՝ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ։

Մասնավորապես, պետք է քրեական գործ հարուցվի (էլ ի՞նչ է պետք քրգործի հարուցման համար) և դրա շրջանակներում իրավական գնահատականներ տրվեն Սանասարյանի գործողություններին՝ ինչպես ենթադրյալ վրաերթի կապակցությամբ, այնպես էլ դրանից հետո։ Ընդ որում, երկրորդն ավելի կարևոր է. մասնավորապես, արդյո՞ք Սանասարյանն օգտագործել է իր քաղաքական կապերը՝ վրաերթի փաստը թաքցնելու համար։ Այդ հարցի պատասխանը նաև պետք է գնահատականի արժանանա Սանասարյանի նկատմամբ այժմ իրականացվող քրեական հետապնդման շրջանակում խափանման միջոցի հարցի կապակցությամբ։

Շատ կարևոր է նաև այն, որ իշխող քաղաքական ուժի՝ լայն կապեր ու պետական մեծ աջակցություն ունեցող ներկայացուցիչը հնարավորություն չունենա իր դեմ վկայող որևէ անպաշտպան քաղաքացու լռեցնել՝ սպառնալով քրեական կամ որևէ այլ պատասխանատվությամբ։ Անկախ եղելությունից, այս օրինակը չպետք է նախադեպ դառնա այն մասին, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցչի ապօրինության դեմ բողոքողն անպաշտպան է մնում։ Ուստի հայտնում եմ ենթադրաբար վրաերթի ենթարկված տղայի ընտանիքին իրավապաշտպանական, այդ թվում՝ փաստաբանական անհրաժեշտ աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին։

ՀԳ. Ես մի բան գիտեմ. եթե անգամ մատդ մի քիչ մեծ փուշ մտնի ու գնաս հիվանդանոց, հաջորդ օրը պարտադիր քեզ կայցելի հետաքննիչը, որը, հիվանդանոցի տեղեկացման հիման վրա, նյութեր կնախապատրաստի։ Այս պատմության մեջ հետաքննիչի բացակայությունը շատ խոսուն չէ՞։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Լրահոս
Գուրգեն Մարգարյանի սպանությունն անպատժելիությունը խթանելու վառ օրինակ է. Վարչապետ Արմեն Թավադյանը կմնա կալանքի տակ. Տեսանյութ Տիգրան Մեծի ժամանակներից աշխարհի չգրված կանոնները չեն փոխվել. Post-Մյունխեն Բացառիկ տեսանյութ․«Մարտի 1»-ի ժամանակ ցուցարարների միջից մարտական զենք կրողներ են եղել, որոնք նաև կրակել են այդ ընթացքում Դատարանը քննում է Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը. ուղիղ Մասիսի ծննդատանը «հսկա» է լույս աշխարհ եկել Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագիծ Պուտինը խոսել է իր աշխատավարձից Լավրովը պատմել է Թուրքիայի հետ բանակցություններում Ռուսաստանի ծրագրերի մասին Եմենում պայթեցրել են պաշտպանության նախարարի մեքենան Կառավարությունը Վահե Գրիգորյանի մասին պաշտոնապես սուտ տեղեկություն է տվել․ Yerevan.today Իրանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք Շատ դժվար. Վլադիմիր Պուտինի անկեղծ պատասխանը՝ դժվար հարցին Մարզպետները խախտումնե՞ր են թույլ տալիս քարոզարշավի ընթացքում ԱԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի դեսպանին Բակո Սահակյանը Մարտունիում խորհրդակցություն է հրավիրել Հալեպի օդանավակայանը պատերազմից ի վեր առաջին անգամ ուղևորատար ինքնաթիռ է ընդունել (տեսանյութ) «Վատագույն սցենարը». Կրեմլն արձագանքել է Էրդողանի՝ Իդլիբում գործողություն սկսելու պատրաստակամության մասին հայտարարությանը ՊՆ ռազմական ոստիկանության պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվել են զբաղեցրած պաշտոններից Հայաստանը Տաջիկստանից ավելի վատ վիճակում է. տնտեսագետ ԱԱԾ նոր բացահայտումը Ջորջ Սորոսին սկսել է խանգարե՞լ Facebook-ը Նիկոլ Փաշինյանը մեկնում է Արցախ. Հայաստանի և Արցախի ԱԽ համատեղ նիստ է նախապատրաստվում Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա Նիկոլ Փաշինյանը խոսում է երթեւեկության բալային համակարգի մասին. ՈՒՂԻՂ Անհայտ անձը հափշտակել է Դադիվանք եկեղեցական համալիրում տեղադրված գանձանակը Նախագահը ստացել է ՊՆ պաշտոնյաների պաշտոնանկության առաջարկություններ Աքորի համայնքում 165 գլուխ խոզ է անկել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը.Ուղիղ Նորք Մարաշի ղեկավարը՝ Նոր Նորքի ղեկավար Ռուսաստանը նախատեսում է նախկին նախագահներին քրեական հետապնդումից անձեռնմխելիություն տալ ԱՄՆ-ի կոնգրեսականներն իրենց գրասենյակի աշխատակիցներին կգործուղեն Լեռնային Ղարաբաղ՝ ընտրություններին հետևելու Մեծ բիզնես դարձած հոբբի. «Մաթևոսյան Վայն» Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի ասուլիսը՝ ուղիղ Երևանում և 5 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ «Իրավունք»․ Երևանի քաղաքապետարանում կրկին լարված իրավիճակ է «Ժողովուրդ»․ Իշխանությունը փնտրտուքի մեջ է «Իրավունք». Արձանագրվել է 37 փաստ, որ պետական պարտքի կառավարման հարցում ռիսկեր կան «Փաստ». Կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները. ինչպե՞ս կազդի այն ՀՀ-ի վրա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan