AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Փա­շի­նյա­նը չի կտրի «սու­պեր­վար­չա­պե­տա­կան» հա­մա­կար­գի ճյու­ղը, որի վրա նստած է

 

«Գործադիրի կողմից հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից տեղեկանում ենք, որ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար 2020 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է կառավարության կողմից ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը կքննարկի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը և կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ:

Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության համաձայն, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը պետք է քննարկի մի շարք հայեցակարգային հարցեր, որոնցից է նաև Սահմանադրությամբ նախատեսված՝ կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմինների կազմավորման և լիազորությունների հետ կապված հարցերը, Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջև լիազորությունների տարանջատումը և հավասարակշռումը:

Կառավարության ղեկավարի՝ վարչապետի լիազորությունների քննարկումը սահմանադրական հանձնաժողովի կողմից հետաքրքրական է այն համատեքստում, որ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում, և պետք է «սուպերվարչապետական» համակարգը քայլ-քայլ դարձնել վարչապետական համակարգ:

Սակայն, ինչպես ցույց է տալիս ժամանակը, Փաշինյանին ձեռք է տալիս, իր խոսքերով ասած, «սուպերվարչապետական» համակարգը:

Եթե իրոք վերջինիս անհանգստացնում էր չափազանց շատ լիազորությունների կենտրոնացումը վարչապետի ձեռքում, ապա կառավարությունը կարող էր դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ նշել գործադիրի ղեկավարի լիազորությունների կրճատման վերաբերյալ, որի մասին խոսք չկա:

Դրան գումարած՝ վարչապետի ինստիտուտին չափից շատ լիազորություններով օժտելու շուրջ իր հայտարարություններում Փաշինյանը երբեք չի նշել, թե կոնկրետ ինչ լիազորություններ է նախատեսում կրճատել, փոխարենը խոսել է նախագահի ինստիտուտի համար մի քանի արարողակարգային լիազորություններ ավելանալու հավանականության մասին:

Բացի այդ, եթե դիտարկում ենք դատաիրավական բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագիրը, որում նշված են սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակման, սահմանադրական հանրաքվեի նախաձեռնման պրոցեսի ժամկետները, ապա պարզ է դառնում, որ վարչապետի ինստիտուտի լիազորությունների հետ կապված Փաշինյանի հայտարարություններն ընդամենը պոպուլիստական բնույթ են կրում:

2021 և 2022 թվականներին նախատեսվում է, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն իրականացնելու է սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակումը և միայն 2023 թվականին է ավարտելու նախագծի մշակումը, որից հետո նոր տեղի է ունենալու սահմանադրական հանրաքվե կազմակերպելու գործընթացը:

Ստացվում է, որ եթե նույնիսկ ենթադրենք, որ սահմանադրական փոփոխություններում կարող է խոսք գնալ վարչապետի ինստիտուտի լիազորությունները կրճատելու մասին, ապա դա պետք է որոշվի հանրաքվեի արդյունքներով, որը նախատեսվում է 2023 թվականից ոչ շուտ:

Իսկ 2023 թվականին, ինչպես գիտենք, նախատեսվում են հերթական խորհրդարանական ընտրությունները:

Այսինքն՝ Փաշինյանը մտադիր է 5 տարի պահպանել «սուպերվարչապետական» համակարգը մինչև հերթական խորհրդարանական ընտրությունների անցկացումը, եթե, իհարկե, մինչ այդ մնա վարչապետի պաշտոնում:

2023 թվականին նախատեսվող ընտրություններից առաջ էլ, ամենայն հավանականությամբ, հաշվի կառնվի, թե ուժերի ինչ բալանս է առկա քաղաքական դաշտում.

եթե ներկայիս իշխող ուժը դեռ շարունակի մնալ իշխանություն և ինչ-որ հրաշքով հաղթելու թեկուզ չնչին շանսեր ունենա, ապա, ըստ երևույթին, վարչապետի ինստիտուտից մի քանի ձևական լիազորություններ կկրճատվեն, իսկ եթե ՔՊ-ն հաղթելու շանսեր չունենա, ապա «կքառատեն» վարչապետի լիազորությունները. չէ՞ որ իրենք չեն շարունակելու պաշտոնավարել կառավարությունում:

Այս համատեքստում տարօրինակ է, որ իրենց ընդդիմադիր համարող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, որոնք պարբերաբար բարձրաձայնում էին, թե «սուպերվարչապետական» համակարգը պետք է փոխվի, քանի որ այն պահպանելը չի կարող հասկացվել նաև միջազգային հանրության կողմից, վերջին շրջանում այս հարցի շուրջ նույնիսկ ծպտուն չեն հանում և լծվել են Փաշինյանի գործողությունները հիմնավորելու, արտախորհրդարանական ընդդիմության վրա ցեխ շպրտելու գործին»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Գուրգեն Մարգարյանի սպանությունն անպատժելիությունը խթանելու վառ օրինակ է. Վարչապետ Արմեն Թավադյանը կմնա կալանքի տակ. Տեսանյութ Տիգրան Մեծի ժամանակներից աշխարհի չգրված կանոնները չեն փոխվել. Post-Մյունխեն Բացառիկ տեսանյութ․«Մարտի 1»-ի ժամանակ ցուցարարների միջից մարտական զենք կրողներ են եղել, որոնք նաև կրակել են այդ ընթացքում Դատարանը քննում է Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը. ուղիղ Մասիսի ծննդատանը «հսկա» է լույս աշխարհ եկել Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագիծ Պուտինը խոսել է իր աշխատավարձից Լավրովը պատմել է Թուրքիայի հետ բանակցություններում Ռուսաստանի ծրագրերի մասին Եմենում պայթեցրել են պաշտպանության նախարարի մեքենան Կառավարությունը Վահե Գրիգորյանի մասին պաշտոնապես սուտ տեղեկություն է տվել․ Yerevan.today Իրանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք Շատ դժվար. Վլադիմիր Պուտինի անկեղծ պատասխանը՝ դժվար հարցին Մարզպետները խախտումնե՞ր են թույլ տալիս քարոզարշավի ընթացքում ԱԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի դեսպանին Բակո Սահակյանը Մարտունիում խորհրդակցություն է հրավիրել Հալեպի օդանավակայանը պատերազմից ի վեր առաջին անգամ ուղևորատար ինքնաթիռ է ընդունել (տեսանյութ) «Վատագույն սցենարը». Կրեմլն արձագանքել է Էրդողանի՝ Իդլիբում գործողություն սկսելու պատրաստակամության մասին հայտարարությանը ՊՆ ռազմական ոստիկանության պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվել են զբաղեցրած պաշտոններից Հայաստանը Տաջիկստանից ավելի վատ վիճակում է. տնտեսագետ ԱԱԾ նոր բացահայտումը Ջորջ Սորոսին սկսել է խանգարե՞լ Facebook-ը Նիկոլ Փաշինյանը մեկնում է Արցախ. Հայաստանի և Արցախի ԱԽ համատեղ նիստ է նախապատրաստվում Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա Նիկոլ Փաշինյանը խոսում է երթեւեկության բալային համակարգի մասին. ՈՒՂԻՂ Անհայտ անձը հափշտակել է Դադիվանք եկեղեցական համալիրում տեղադրված գանձանակը Նախագահը ստացել է ՊՆ պաշտոնյաների պաշտոնանկության առաջարկություններ Աքորի համայնքում 165 գլուխ խոզ է անկել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը.Ուղիղ Նորք Մարաշի ղեկավարը՝ Նոր Նորքի ղեկավար Ռուսաստանը նախատեսում է նախկին նախագահներին քրեական հետապնդումից անձեռնմխելիություն տալ ԱՄՆ-ի կոնգրեսականներն իրենց գրասենյակի աշխատակիցներին կգործուղեն Լեռնային Ղարաբաղ՝ ընտրություններին հետևելու Մեծ բիզնես դարձած հոբբի. «Մաթևոսյան Վայն» Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի ասուլիսը՝ ուղիղ Երևանում և 5 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ «Իրավունք»․ Երևանի քաղաքապետարանում կրկին լարված իրավիճակ է «Ժողովուրդ»․ Իշխանությունը փնտրտուքի մեջ է «Իրավունք». Արձանագրվել է 37 փաստ, որ պետական պարտքի կառավարման հարցում ռիսկեր կան «Փաստ». Կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները. ինչպե՞ս կազդի այն ՀՀ-ի վրա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan