ՍԴ դատավորներն ապացուցեցին, որ ոչ սրա-նրա դռան տակ վնգստացող են, ոչ էլ ամբոխից վախեցող. Վահագն Վարագյան

ՍԴ դատավորներն ապացուցեցին, որ ոչ սրա-նրա դռան տակ վնգստացող են, ոչ էլ ամբոխից վախեցող. Վահագն Վարագյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: ՍԴ դատավորներն ապացուցեցին, որ ոչ սրա-նրա դռան տակ վնգստացող են, ոչ էլ ամբոխից վախեցող: Ամբոխի իշխանությունը ինչքան էլ գոռա, ինչքան էլ սպառնա, ինչքան էլ մարդկանց գլխին սարքի ու բռնաճնշումներ կիրառի, միևնույնն է՝ Հայաստանում կան մարդիկ, որ գիտակցում են պետության, պետականության ու ազգի առջև իրենց պարտքը:

Եթե ուզում ենք պետություն ունենալ, այլ ոչ թե հարկատուների հաշվին մեկ մարդու և նրա ընտանիքի քմահաճույքները սպասարկող մի անհասկանալի գոյացություն, ապա պարտավոր ենք այս մարդկանց կողքը կանգնել ու ասել բրավո, խոնարհվում ենք ձեր «դուխի», ձեր «իրական դուխի» առջև, որ օրենքն ու սահմանադրությունը, որ արդարությունն ու արդարադատությունը վեր դասեցիք ձեր ամենօրյա կոմֆորտից:

ՍԴ դատավորներ ջան, հիշեք՝ դուք մենակ չեք այս երկրում, դուք իսկապես մենակ չեք, ձեր թիկունքին են ազգն ու պետության գինն իմացող, պետականությունը գնահատող, հանուն պետականության ինքնազոհության գնալու պատրաստ զանգվածները:

Վահագն ՎԱՐԱԳՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում