ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորմանը: Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն՝ այս մասին Ստոլտենբերգն ասել է Լոնդոնում անցկացվող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս կարգավորված չէ, և մենք մտահոգված ենք, որ մեզ չի հաջողվել երկարատև քաղաքական լուծում գտնել հակամարտությանը: Ակնհայտ է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: ՆԱՏՕ-ն անմիջական դեր չի խաղում, սակայն մենք աջակցում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին քաղաքական լուծում փնտրելու հարցում»,- աղբյուրը մեջբերում է Ստոլտենբերգին:

Վերջինս հիշեցրել է, որ ս․թ․ սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և այդ հանդիպումը լավ է բնութագրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում