Թուրքիան և սիրիական զինված ընդդիմությունը հարձակում է գործում Մանբիջի դեմ. ԶԼՄ-ներ

Թուրքիան և սիրիական զինված ընդդիմությունը հարձակում է գործում Մանբիջի դեմ. ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Թուրքիայի զինված ուժերն, այսպես կոչված, «Սիրիայի ազատ բանակի» մարտիկների հետ միասին երկուշաբթի օրը գրոհ են սկսել սիրիական Մանբիջ քաղաքի դեմ, որը հանդիսանում է Սիրիայի հյուսիսային շրջանի հիմնական բնակավայրերից մեկը և պատկանում է «Ազգային ինքնապաշտպանական ուժեր» քրդական զորամիավորումների դաշինքին:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, գրոհին մասնակցում են թուրքական հատուկ ջոկատայինների խմբերը, ինչպես նաև ծանր հրետանին, այդ թվում և տանկեր: Աղբյուրը հաղորդում է նաև, որ Մանբիջի շրջանում արդեն կրակոցների ձայներ են լսվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք սիրիական հողերի վրա աչք չունեն:

Թուրքական զինուժը Սիրիայի հյուսիսային շրջանում ռազմարշավն սկսել է հոկտեմբերի 9-ին, որից հետո մի շարք երկրներ դատապարտել են այդ քայլը՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում