Պողոսին պետք է վերադաստիարակել՝ ստանալով Պետրոսի, «սպանել» Պողոսին, ասել է թե «ստանալ» Պետրոս

Պողոսին պետք է վերադաստիարակել՝ ստանալով Պետրոսի, «սպանել» Պողոսին, ասել է թե «ստանալ» Պետրոս

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Պողոսը հավաքական կերպար է, որի խոսքի ազատությունն ու հասարակական գործունեությունը չի բխում ՀՀ պետականության շահերից(քավ լիցի, աշխարհում բոլոր պողոսները նույն են և վտանգ են ցանկացած պետականության), Պողոսին պետք է վերադաստիրակել, ստանալով Պետրոսի, «սպանել» Պողոսին, ասել է թե «ստանալ» Պետրոս:

Պողոսը արատավոր երևույթները և յոթ մահացու մեղքերը կրող վերացական էակ է, որը կարող է հայտնվել շատ մարդկանց մեջ, օր. 14 տարվա դասախոսի մեջ, ինչի արդյունքում դասախոսն իր ամենավատ, բայց բարձր գոռացող ուսանողի հետ նույն շարքում, մի ձեռքում կաթսա, մյուսում շերեփ, «Փանջո՜՜՜ւնի վարչապե՛տ» գոռալով անցնի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով:

Պողոսը գիտի, որ ամենաանաչառ լրատվականը` «ազատությունն» է, ամենահայրենասեր հայն աշխարհում Սերժ Թանկյանն է, որն առանց խոշոր գումարի Հայաստանում համերգ չի տվել, հայուհիները` լոսահայ Քրիստինե Հալաջյանը և իր ընկերուհիները, որը խնդրում էր ԱՄՆ իշխանությանը, որպեսզի անեքսիայի (բռնազավթի) ենթարկի Հայաստանը, էն ԱՄՆ-ին (մեծ քաղաքականությունում լռությունն արտոնություն է), որը մեզ «հնարավորություն» տվեց տեսնել թուրքական զորքերի

գործողությունները` քրդերի դեմ Սիրիայում: Պողոսը տրամաբանել չի սիրում, իր փաստարկը` բա նախկինում, կերել են, լափել են, գողացել են, խաբել են ու նմանատիպ անմիտ ծեծված խոսքերն են: Պողոսն ամեն հարցում, ոչ միայն ունի իր կարծիքը, այլև պնդում է իր կարծիքը, էական չէ, թե հարցը ֆիզիկայի ոլորտից է, աստվածաբանությունից է, համաշխարհային ֆինանսներից է, աշխարհաքաղաքականությունից, դատական իշխանությունից է, թե ներքաղաքականից, եթե դու հակառակն ես փորձում բացատրել դու մի անգամից դառնում ես «նախկինների» պահապանը և 5 մլրդի պաշտպանը, ի միջի այլոց պողոսները չգիտեն 5 մլրդի-ի իրական արժեք, 5 մլրդը նրանք ընկալում են 5 մլն-ից շատ փող, ինչևէ, անցնենք Պողոսի կյանքի ընկալմանը: Պողոսն աշխատելու և սովորելու ցանկություն չունի և չի ունեցել, Պողոսը միշտ սպասում է «փրկչին», որ պետք է գա և իրեն տա այն ինչ իրեն պետք, իմաստ չունի սովորել, աշխատել, մասնագիտություններ ունենալ, մեկ է 50/50 է, խլելու են ունեցածդ: Պողոսը 2018-ին ակնկալում էր, որ «փրկիչը» պետք է գա, կուլակաթափ անի կաշառակերներին և հավասար բաժանի իրենց` իր պես մտածողների մեջ, որի արդյունքում գոնե մի սերունդ կապրի չաղ և բախտավոր, բայց եղավ այն ինչ եղավ, օգտվեց «մեծ» Պողոս և իր հետի պողոսենք, այ էստեղ սկսվում է երկրորդ վտանգավոր փուլը` Պողոսը խաբվել է, որ խաբվել է ավելի ագրեսիվ է դառել, ու արյունը բերանը նոր «փրկիչ» է ման գալու, նոր «փրկիչներն» ավելի անհայրենիք ու վտանգավոր են լինելու, նրանք պետք է ցույց տված լինեն, որ հայի կյանք խլելն իրենց համար սիրելի գործ է…որպեսզի պողոսները նոր վտանգավոր «փրկիչ» չփնտրեն, պետք օր առաջ «սպանել» Պողոսին` կյանք տալով Պետրոսին:

Պետրոսի կարելի շատ հակիրճ բնութագրել, Պետրոսը գիտի որն ինքն ունի կարծիք, բայց պատեհ անպատեհ առիթի իր կարծիքը չի արտահայտում, տիրապետում է տարրական, պարզ և միշտ արդիական աքսիոմային. ինչի վերջնական նպատակը չգիտես, պետք չէ խառնվել(կոպիտ ասած, գլուխ չես հանում, քիթդ մի խոթիր):

Պետրոսն ունի հայրենասիրության իր ձևակերպունը, որին անվերապահորեն հետևում է.
Հայրենասիրությունը` քեզ վրա դրված պարտականությունները բարեխղճորեն կատարումն է:

Ասել է թե, դպրոցական ես պարտավոր ես նստել դասերդ սերտել, որպեսզի քեզ չտանեն նստացնեն ճամփի մեջտեղ, պայուսակիդ և չկարդացածդ գրքերի վրա, բժիշկ ես` հիվանդին, որպես հիվանդ ընդունի, ոչ թե հաճախորդ, մեքենա ես սարքում` սարքելուց մտածի, որ այդ մեքենայի դիմացով երեխադ կարող է անցնել, առևտուր ես անում, մտածի, որ ուրիշն էլ քո հետ է առևտուր անում, պետք չէ խաբել… մնացածը դուք կարող եք շարունակել, ահագին տեղ եմ թողել:

#ՍՊԱՆԵԼ _ՊՈՂՈՍԻՆ

Ազատ ԱԴԱՄՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում