Էրդողանի խորհրդականը չի բացառել, որ Թուրքիայի ու Ասադի ուժերի միջև բախում կարող է տեղի ունենալ

Էրդողանի խորհրդականը չի բացառել, որ Թուրքիայի ու Ասադի ուժերի միջև բախում կարող է տեղի ունենալ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Յասին Աքթայը արձագանքել է Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացմանը՝ դեպի սիրիական Մանբիչ և Քոբանի քաղաքներ։ Այս մասին գրումէ Էրմենիհաբերը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայի բանակը շարժվում է դեպի երկրի հյուսիս, որպեսզի կանխի Թուրքիայի զինված ուժերի առաջխաղացումը «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանակներում։ Այս պահին, որոշ լրատվամիջոցներ նշում են, որ կառավարական ուժերը մտել են Մանբիչ։

«Եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերը փորձեն մտնել Սիրիայի հյուսիս-արևելք, ապա իր դիմաց կտեսնի Թուրքիային։ Երկու բանակի միջև կարող է բախում տեղի ունենալ»,- ասել է թուրք պաշտոնյան։ Վերջինս Սիրիայի կառավարական ուժերի մտադրության վերաբերյալ մի քանի գրառումներ է արել՝ պնդելով, որ նրանք չեն կարողանա կանգնեցնել Թուրքիայի բանակին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում