Հրայր Թովմասյանը արձակուրդ է վերցրել իր լիազորությունների դադարեցման նախագծի քննարկումներին չմիջամտելու համար
14/10/2019 15:42
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Pastinfo.am: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը երկօրյա արձակուրդ է վերցրել իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծը քննող ՍԴ նիստին չմիջամտելու համար: Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը հաստատեց Թովմասյանի՝ արձակուրդում գտնվելու մասին «Փաստինֆո»-ի տեղեկությունը:
Փաստացի, Թովմասյանը որոշել է որևէ կերպ չմասնակցել ու չմիջամտել իր լիազորությունների դադարեցման նախագծի շուրջ Սահմանադրական դատարանի դատավորների կայացնելիք որոշմանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր աշխատակարգային նիստ է գումարել, որի ընթացքում որոշվելու է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում