AM | RU
USD
EUR
RUB

Բողոքի ակցիաները շարունակական են լինելու. ավտոներկրող

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Հայաստանում աջ ղեկով մեքենաների վերասարքավորման արգելքից հետո ներկրողները ստիպված տրանսպորտային միջոցները վերասարքավորում են Վրաստանում։ Նախորդ շաբաթ վերջիններս կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով վերացնել այդ արգելքը և թույլ տալ, որ վերասարքավորումն իրականացնեն Հայաստանում։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ավտոներկրող Դավիթ Գասպարյանն ասաց, որ իրենց կողմից արդեն նամակը հանձնված է կառավարությանը, սպասում են արձագանքի։

«Մինչ կառավարությունից կպատասխանեն նամակին, մեր ակցիաները շարունակական են լինելու։ Երեկ էլ ենք ակցիա իրականացրել՝ ավտոշուկայում։ Հիմնական պահանջն այն է, որ ներկրված մեքենաները մաքսազերծելու համար չպետք է Գյումրի գնանք։ Նոր կառուցվող մաքսատան շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել, մաքսատանը դեռևս շինություն չկա, մեզ էլ ստիպում են, որ հին մաքսատուն գնանք, իսկ հին մաքսատունը հազիվ հասցնում է գյումրեցիներին սպասարկի, այնտեղ էլ են հերթեր»,- ասաց Դավիթ Գասպարյանը։

Աջ ղեկով մեքենաները Վրաստանում վերասարքավորելուց բացի այն, որ ֆինանսապես են տուժում, հիմա արդեն արհեստավորները մեքենաներ չեն ընդունում։

«Մինչև նոր տարի բոլորը զբաղված են, մեքենաների հոսքը շատ մեծ է։ Բացի այդ էլ, հիմա Վրաստանում խաբեբաներ են հայտնվել, որ ներկայանում են ղեկ վերասարքավորողներ, մեքենան վերցնում են, ասում՝ մեկ-երկու ամսից արդեն վերասարքավորած կվերադարձնենք, քանդում են մեքենան, զանգում, նորից են գումարներ պահանջում, ստիպված թանկ ենք վճարում։ Հիմնականում ադրբեջանցիներն են այդ գործով զբաղվում։ Եղել են դեպքեր, երբ նույնիսկ մեքենան վերցրել են ու գողացել, քանդել, որպես պահեստամաս վաճառել։ Բարեբախտաբար, կարողացել ենք գտնել ու կանխել», - ասաց նա:

Ավտոներկրողները կառավարությունից ակնկալում են, որ իրենց նամակի պատասխանը շուտ կլինի՝ չսպասեն օրենքով սահմանված 45-օրյա ժամկետին։

«Մեր հնարավորության սահմաններում ամեն ինչ կանենք, որ մեզ ավելի շուտ պատասխանեն, չթողնեն այդքան ժամանակ անցնի։ Ակցիաներ կանենք, կաշխատենք լրատվամիջոցների հետ, մեր ձայնը հասանելի կդարձնենք կառավարությանը, ինձ թվում է՝ մեր դրության մեջ կմտնեն, այդքան բարդ հարց չենք բարձրացրել», - տեղեկացրեց Դավիթ Գասպարյանը։

Լրահոս
Միգուցե գաղտնիքը նոր իշխանությունների ներկայացուցիչների գրառումները սրտիկելու մե՞ջ է... Քննարկում ենք դասախոսների հետ Արայիկ Հարությունյանի հանդիպումը. ՈՒՂԻՂ Մոտ 2 ժամ դասախոսներն ու գիտնականները հանդուրժեցին ԿԳՄՍ նախարարի արհամարհական վերաբերմունքն ու ցինիզմի հասնող խոսքը ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարներին այցելել է դերասան Վիգեն Ստեփանյանը (տեսանյութ) Մելինե Դալուզյանը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից և վատաբանել ժողովրդին. Էրիկ Խաչատրյան Թբիլիսիում հատուկջոկատայինները ջրցան են կիրառել. ուղիղ ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը կազմակերպել է այցելություն զորամասեր Ընթանում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, ԵՊՀ դասախոսների և նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարների հանդիպումը․ ուղիղ Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը «Տղա եղե՛ք» մոտոերթ՝ հանուն իսկական տղամարդու տեսակի. Գևորգ Գրիգորյան Ռուբեն Մխիթարյանի կազմակերպած ուսանողներին նվիրված երեկույթը Գյումրիում, միջոցառման հատուկ հյուրն ու խորհրդանշական խորագիրը Արցախի պողոտայում վրաերթի են ենթարկվել 5 հետիոտն, նրանցից 4-ը՝ անչափահաս են «Կա՛մ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կա՛մ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր» Վերահաստատելով ռուսական շահերը. հայ-ռուսական հարաբերությունների մոռացված կողմը Պահանջը նույնն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը. Քրիստինե Վարդանյան Բագրատյան. Ես Տեր-Պետրոսյանից պահանջել էի չորս մարդու հեռացում (Տեսանյութ) Դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը. Դավիթ Բալայան Նիկոլ Փաշինյանը «սորոսականների» պատանդն է. «ՎԵՏՕ»-ն կանցկացնի «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» խորագրով ցույց Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության․ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը․ Ուղիղ Gallup. Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում է՝ Շվեյցարիայի ու Ֆինլանդիայի միջև Տնտեսագետ. Վարչապետը հայտարարում է՝ փողի խնդիր չունենք, բայց հետո նոր վարկ են վերցնում Գլխավոր ռազմական տեսչի տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից Մովսես Հակոբյանն ազատվել է պաշտոնից Ռ․ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանի ասուլիսը.Ուղիղ «Հեղափոխական որակվող Երևանի բյուջեն 9 մլրդ 12 մլն դրամի դեֆիցիտ է ունենալու»․Երևանի ավագանու անդամների ասուլիսը (տեսանյութ) «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Բուժման մեջ գտնվող դատապարտյալը հիվանդասենյակից փախուստի է դիմել ԱԺ-ում քննարկվում է Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը. Ուղիղ Գերմանիայում երկու ինքնաթիռ է բախվել թռիչքուղում Պետք է անհապաղ պահանջել հրապարակել բյուջեի մշակութային տողերի բացվածքը Իրանում մեկ օրով անջատվել է ինտերնետը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 18 Պուտինը մտադիր է այցելել Թուրքիա Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը «Դեղին բաճկոնների» պատճառով Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան Հանրապետությունում ջերմաստիճանը շարունակում է նվազել Իշխանության մյուս թևերն իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատելու. ՍԴ դատավոր Բիլ Գեյսթը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan