AM | RU
USD
EUR
RUB

Visa «ԲԱՐԵՐԱՐ». բարեգործական ծրագիրը նոր շունչ է ստանում

 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր թափով շարունակում են 2012 թվականին մեկնարկած համագործակցությունը: Բանկն ու հիմնադրամը վերակնքել են նախկինում ստորագրված պայմանագիրը, որով նախատեսվում է շարունակել Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի թողարկումը, ինչպես նաև ընդլայնել քարտի միջոցով կուտակվող ֆոնդի օգնությամբ համատեղ իրականացվող բարեգործական ծրագրերի շրջանակը։

Համագործակցության շրջանակում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը սեփական, ինչպես նաև Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտերով բանկի ստացած միջոցներից գումար է փոխանցում «Հայաստան» համահայկական hիմնադրամի հատուկ հաշվեհամարին, որի շնորհիվ բանկը և հիմնադրամը իրականացնում են բարեգործական ծրագրեր:

«Մեր համագործակցության շրջանակում մենք համատեղ ստեղծել ենք Հայաստանում առաջին բարեգործական բանկային քարտը՝ Visa «ԲԱՐԵՐԱՐ»-ը, որի շնորհիվ մենք աջակցեցել ենք Հայաստանի մանկատներում բնակվող երեխաների առօրյան և ապագան ավելի բարեկեցիկ և հագեցած դարձնելու գործին: Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի և մեր համագործակցությունը նոր մակարդակի է բարձրանում. արդյունքում կկարողանանք ոչ միայն աջակցել դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, այլ նաև կիրականացնենք ծրագրեր, որոնց շահառուները կդառնան նաև հասարակության ավելի լայն շերտերը: Այս ծրագրերը կյանքի են կոչվում նաև Visa «ԲԱՐԵՐԱՐ»-ի շուրջ 62,000 քարտատերերի շնորհիվ. շնորհակալ ենք մեր հաճախորդներին։ Նրանց կողմից կատարված անկանխիկ գործարքները մեզ հնարավորություն են ընձեռում իրականացնել ծրագրեր, որոնք դրական փոխություններ են մտցնում մեր հայրենակիցների կյանքում: Վստահ ենք, որ համատեղ ուժերով կկարողանանք նպաստել բազմաթիվ կարևոր ծրագրերի իրականացմանն ու վաղվա օրը դարձնել ավելի լավը»,-իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

««Հայաստան» համահայկական հիմնադրամն ուժեղ է իր ցանցով և հավատարիմ գործընկերներով։ Շնորհակալ ենք ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկից մշտապես Հիմնադրամի կողքին լինելու և մեր առաքելությանը աջակցելու համար։ Միասին կերտում ենք ավելի լավ ապագա ներկա և ապագա սերունդների համար՝ նպաստելով Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացմանը։ Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր աշխարհասփյուռ բարերարներին, ձեր շնորհիվ է, որ մեր ծրագրերը տարեցտարի ավելանում են ի նպաստ մեր երկրի զարգացման», - նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համագործակցությունը մեկնարկել է 2012 թվականին՝ հիմնադրամի 20-ամյակի կապակցությամբ Հայաստանում առաջին անգամ թողարկելով բարեգործական Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը:

Լրահոս
Մեծ բիզնես դարձած հոբբի. «Մաթևոսյան Վայն» Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի ասուլիսը՝ ուղիղ Երևանում և 5 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ «Իրավունք»․ Երևանի քաղաքապետարանում կրկին լարված իրավիճակ է «Ժողովուրդ»․ Իշխանությունը փնտրտուքի մեջ է «Իրավունք». Արձանագրվել է 37 փաստ, որ պետական պարտքի կառավարման հարցում ռիսկեր կան «Փաստ». Կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները. ինչպե՞ս կազդի այն ՀՀ-ի վրա «Հրապարակ». «ԱՅՈ»-ի ճակատում լռություն է «Ժողովուրդ». Կառավարությունից Արտակ Դավթյանին հասկացրել են, որ նա կարող է հեռանալ «Հրապարակ». ՊԲ-ում և ՀՀ ՊՆ-ում պաշտոնանկություններ անելու քաղաքական որոշում է կայացվել «Փաստ». Իշխանությունը մեծացնում է «ֆեյքերի կայսրությունը», որի համար հսկայական գումարներ է ծախսում «Հրապարակ». Արցախի հարցում մեզ համար ընդունելի է այն տարբերակը, որը դեռ չկա. Տաթևիկ Հայրապետյան «Փաստ». Կառավարությունը սաբոտաժի է ենթարկում Փաշինյանի առաջադրանքները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 19 Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է Այն պետք է դառնա տեղեկատվության հզոր աղբյուր եւ հանդիսանա Արցախի այցեքարտը. Դավիթ Բաբայան Եվրոպայի խոշորագույն բանկն աշխատանքից կազատի տասնյակ հազարավոր աշխատակիցների Թուրքան բացահայտել է Իդլիբի հարցում ՌԴ հետ բանակցությունների արդյունքները Սահմանադրական դատարանը քննեց «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի մի քանի կետերի սահմանադրականության հարցը (տեսանյութ) ՀՀ նախագահը ստորագրել է ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը Դավիթ Տոնոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է առաջնագծում տիրող իրավիճակը ՀՔԾ-ն ավարտել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը Մեղավորները նշանակված են ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչության կողմ է գրանցել Զելենսկին սպառնացել է Չինաստանից տարհանված ուկրաինացիներին բնակեցնել պաշտոնյաների առանձնատներում Ամերիաբանկ. Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ Ոչնչացվել է 54000 ժամկետանց ձու Պայթյուն՝ Դամասկոսում Բա­ցառ­ված չէ, որ Ա­լիևի դի­մաց նս­տած Փա­շի­ն­յա­նը մտա­ծել է ոչ թե հա­կա­մար­տու­թ­յան, այլ ՍԴ-ի, նախ­կին­նե­րին պա­տե­րին ծե­փե­լու մա­սին. Հրանտ Մելիք-Շահնազարյան Մենք պետք է մեզ համար ընդունելի լուծում գտնենք, որը կպարտադրվի Ադրբեջանին. Էլիբեգովա Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան Երևանի քաղաքապետարան. Վերադարձ դեպի ԽՍՀՄ. Ռուսլան Բաղդասարյան Չեմ պատրաստվում հրաժարական տալ. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան (տեսանյութ) Փաշինյանի քարոզչական ունակությունները, ուղղությունները, զուգահեռներն ու բնույթը. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. Տեսանյութ Վիտալի Բալասանյան. «Մյունխենում տեղի ունեցածը խիստ անհանգստացնող է. Ալիևը չպետք է այդքան լկտիանար» ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է Արմեն Գևորգյանի պաշտպանի բողոքը և պարտավորեցնել է վերացնել պաշտպանյալի իրավունքների խախտումը Մյունխենյան համաժողովը մեր գահավիժման հերթական հանգրվանն էր. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձի հերթական դեպքը. ԱԱԾ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan