Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն. վարչապետի օգնական Սոֆյա Նավասարդյան

Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն. վարչապետի օգնական Սոֆյա Նավասարդյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՄամուլում լուրեր էին շրջանառվում, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ոճաբան-վարսահարդար Սոֆյա Նավասարդյանն ազատվել է աշխատանքից, ընդ որում, շատ կոշտ ձևով:

Tert.am-ի հետ զրույցում Սոֆյա Նավասարդյանը նշեց, որ աշխատանքից հեռացել է իր դիմումի համաձայն:

«Ես աշխատանքից ազատվել եմ օգոստոսի 5-ից, իմ սեփական դիմումի համաձայն՝ այլ գործունեություն ծավալելու նպատակով»,- նշեց նա:

«Այն, ինչ մինչև հիմա իմ մասին գրել են, 5 տոկոսով անգամ չի համապատասխանում ո՛չ իմ գործունեությանը, ո՛չ իմ մասնագիտությանը: Վարսահարդարման, դիմահարդարման, մոդելավորման և բոլոր ոճային հարցերով զբաղվելու հմտությունները իմ առավելություններն են, որոնք Աննա Հակոբյանին ազատել են այլ աշխատողներ ունենալու ծախսից: Բայց իմ մասնագիտությունն այլ է»,- հավելեց Նավասարդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում