AM | RU
USD
EUR
RUB

Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է Կանադայի պատվիրակությունը

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Շարունակվում են «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակում Արցախ ժամանած պատվիրակությունների հետ հանդիպումներն Արցախի Հանրապետության Ազգային ժողովում:

Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ու «Արցախ – Կանադա» բարեկամական խմբի անդամները հանդիպել են Արցախ ժամանած Կանադայի պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել կանադացի բարեկամներին օվկիանոսից այն կողմ Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու համար, ինչի վառ օրինակը մարտին Կանադայում ձևավորված Արցախի ժողովրդի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումն է:

Ա. Ղուլյանը բարձր է գնահատել Արցախի ճանաչման գործում Կանադայի հայկական կազմակերպությունների և կանադացի բարեկամների տեսանելի աշխատանքը և ընդգծել. «Մենք գիտենք, որ միջազգային ճանաչման տանող ճանապարհը երկար է լինելու, սակայն մենք համբերատար ենք ու վստահ՝ մեր հաջողության մեջ, քանի որ տարեցտարի ավելանում են Արցախի բարեկամները»:

Քվեբեկի Ազգային ժողովի անդամ Գի Ուելետը, նշել է, որ տպավորված է Արցախով և Արցախի ժողովրդի ջերմ ընդունելությամբ: Ուելետի խոսքով, որպես խաղաղ երկրի քաղաքացի, նա պատրաստ է խաղաղության և արդարության դեսպան լինել Արցախի համար. «Ժամանակակից սոցիալական մեդիայի և կեղծ նորությունների աշխարհում շատ կարևոր է Արցախի ճիշտ ներկայացումը: Այս պահին շատերն ինձ անհամբեր սպասում են Քվեբեկում, որպեսզի կիսվեմ իմ տպավորություններով և հավաստի տեղեկություններ հաղորդեմ ձեր երկրի մասին»:

Օնտարիոյի Օրենսդրական ժողովի անդամ Արիս Պապիկեանն իր հերթին հավաստիացրել է. «Ղարաբաղի ժողովուրդը միայնակ չէ ճանաչման բարդ ճանապարհին և չնայած այն բոլոր խոչընդոտներին, որոնց առերեսվում են Կանադայի հայկական կառույցները Արցախը ճանաչելի դարձնելու գործում, մեր բարեկամների աջակցությամբ բոլոր խոչընդոտները հաղթահարելի են»:

«Իմ հոգին Տորոնտոյում է, իսկ սիրտս՝ Արցախում», - ասել է Տորոնտոյի քաղաքային խորհրդի անդամ Ջիմ Կարիջիաննիսը: Կարիջիաննիսը կիսվել է քաղաքային խորհրդում իր համակիրների հետ համատեղ տարվող աշխատանքների առաջընթացի մասին և հույս հայտնել, որ շուտով լավ նորություններ կունենան:

Մոնրեալի Գործադիր կոմիտեի անդամ Մարի Դերոսն նշել է. «Շատ բարձր եմ գնահատում այստեղ լինելու հնարավորությունը: Ես տեսա Արցախի ներուժը: Այստեղ բազմաթիվ տաղանդավոր և կրթված երիտասարդներ կան: Նրանք են Արցախի ապագան: Շարունակեք քաջալերել նրանց»:

Հանդիպմանը մասնակցել են նաև Կանադայի Հայ դատի Քվեբեկի և Օնտարիոյի հանձնախմբի անդամներ Աբրահամ Նիզիպլեանը և Հարութ Մաթոսեանը, որոնք խոսել են հայկական օրակարգային հարցերի ուղղութամբ տարվող աշխատանքների մասին և վստահեցրել, որ հաջորդ այցի ժամանակ պատվիրակության կազմն ավելի մեծ և ընդգրկուն կլինի:

Լրահոս
Լուսնի վրա կյա՞նք է եղել. արտասովոր ուսումնասիրություն Էյֆելյան աշտարակը փակ է Նաջարյանը փոշմանե՞լ է, թե վախենում է. Էդուարդ Շարմազանով Այս իշխանությունն արդեն տապալված է. քաղաքագետ Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Ինչպես է Պուտինը գետնից վերցնում պաղեստինցի զինվորի գլխարկը և դնում նրա գլխին (Տեսանյութ) Հոթ Տուրս զբոսաշրջային ընկերությունը բացել է նոր գրասենյակ Զինվորական երդման հանդիսավոր արարողություն Ստեղծվել է Բալթյան երկրների հայոց թեմը Մահացել է հայտնի ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանը Կամո Վարդանյանը նշանակվել է ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի տեղակալ Արցախում 2 զինծառայողի վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Ատելություն ու կեղծիք տարածող Youtube-յան ալիքները Նիկոլ Փաշինյանի աջակիցներին է պատկանում. «Մեդիա պաշտպան» ՍԴ գործող կազմից ազատվելն իշխանության թիվ մեկ քաղաքական օրախնդիրն է. Ռոբերտ Հայրապետյան ԱԺ-ն նիստ է գումարել. ՈՒՂԻՂ Վլադիմիր Պուտինը նոր օգնականներ ունի Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ արձակվեց Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցից հերքում պահանջելուց հետո փորձել են կոտրել Վանեցյանի փաստաբանի էլեկտրոնային փոստը Ներողություն եմ խնդրում, որ տուն չեմ հրավիրում. ոտքով աշխատանքի շտապող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ լրագրողներին (Տեսանյութ) Հաճույքով կապրեի մի երկրում, որի ղեկավարը լիներ Հրայր Թովմասյանը․ Վազգեն Մանուկյան Թող գաղտնալսեն, ես հանգիստ իմ կյանքով ապրում եմ. ՍԴ նախագահ (Տեսանյութ) Հասել են մի եզրագծի, որից այն կողմ մնում է ընտանիքի պատանդառությամբ հրաժարական պարտադրելը Ռոբերտ Ղազարյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու Նման գործողությունները վախեցնելու շարժառիթով են պայմանավորված. Ռուբեն Մելիքյան ՀՔԾ քննիչները ոչինչ չեն հայտնաբերվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Իրանը Ռուսաստանին առաջարկել է վերսկսել իր օդային տարածքում քաղաքացիական չվերթները Վիրավոր զինծառայողներից մեկի վիրահատությունն ավարտվեց. նրա վիճակը ծանր է. Հովհաննիսյան Կաթողիկոսը նոր նշանակումներ է արել Թալանել են ԿԳՄՍ փոխնախարարի բնակարանը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի ասուլիսը Փաստաբանը տեսանյութ է հրապարակել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանից (Տեսանյութ) ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում և ռեպրեսիվ մեթոդներ են կիրառվում. Փաստաբան (տեսանյութ) Հրայր Թովմասյանը միջնորդել է, որ իր տան խուզարկությունը տեսաձայնագրվի Եկել է էլիտա և կոնտրէլիտա ձևավորելու ժամանակը. Արտակ Զաքարյան Մերկելն Էրդողանի հրավերով Թուրքիա է ժամանել Հասկանալի է, որ Սահմանադրական դատարանը, ի դեմ՝ Հրայր Թովմասյանի, խոշոր ոսկոր է ձեր կոկորդում Որն է պատերազմի դեպքում ԱՄՆ-ի թույլ տեղը Օրենսդիրն առաջին ընթերցմամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագիծը Երևանը նոր ոստիկանապետ ունի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan