AM | RU
USD
EUR
RUB

«Ազատ հասարակության հիմնադրամը» դրամաշնորհի մրցույթ կհայտարարի 1918-1921թթ․-ին Գարեգին Նժդեհի գործունեության առավելագույն արդար ներկայացման համար․ Միքայել Մինասյան

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Աշխաբադում՝ ԱՊՀ անդամ երկրների գագաթաժողովի շրջանակներում, Ադրբեջանի նախագահի ելույթն անցյալ շաբաթ Սոչիում, «Վալդայ» ակումբի նիստի ժամանակ ստեղծված իրավիճակի տրամաբանական շարունակությունն էր։ Փաստացի, Սոչիում, Հայաստանի դաշնակցի, ռազմավարական գործընկերոջ, ինչպես նաև արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի ղեկավարի ներկայությամբ Ալիևն իրեն թույլ տվեց միակողմանի, առանց հակամարտության մյուս երկու կողմերի՝ Հայաստանի և Արցախի ներկայացուցիչների մասնակցության, կեղծ, մանիպուլյատիվ հայտարարություններ անել արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։ Արդյունքում, Ալիևը համարեց, որ իրեն ամեն ինչ կարելի է և արդեն ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ներկայությամբ Հայաստանին մեղադրեց «ֆաշիզմի հերոսացման» մեջ՝ անդրադառնալով Երևանում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանին:

Պատահակա՞ն է արդյոք Ալիևի նման պահվածքը։ Իհարկե՝ ո՛չ։

Առաջին, ինչպես արդեն նշեցի, Ալիևը որոշել էր, որ իրեն թույլատրվում է ցանկացած արտահայտություն Հայաստանի հասցեին մեր ռազմավարական գործընկերոջ նախագահի ներկայությամբ։ Ալիևին թվաց, որ Հայաստանի նոր ղեկավարության կոպիտ, որոշ դեպքերում՝ աններելի սխալներն արտաքին ու ներքին քաղաքականության մեջ և դրանց հետևանքով հայ-ռուսական հարաբերություններում առաջացած որոշ նյարդայնությունը կարող են իրեն հնարավորություն տալ ցինիկաբար խցկվել երկու դաշնակիցների միջև՝ մոռանալով, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները բարձր են այսրոպեական իրողություններից, այդ թվում՝ հույզերից և այս կամ այն առաջնորդի քայլերից։ Ի դեպ, այդ մասին երբևէ չպետք է մոռանան նաև մեր ռուսական կողմի ընկերներն ու գործընկերները։ Հակառակ դեպքում, նույնիսկ լռությունը ոմանց կողմից կարող է ընկալվել որպես հովանավորչություն և թողտվություն։

Երկրորդ, Ալիևն այնպիսի թեմա ընտրեց, որը որոշ ժամանակ առաջ ակտիվ և, մեղմ ասած, ոչ կոմպետենտ ու ոչ պրոֆեսիոնալ կերպով քննարկվում էր ռուսական մամուլում։ Նա համարեց, որ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովը հարմար հարթակ է Հայաստանի հասցեին այդ թեմայով մեղադրանքներ հնչեցնելու համար։

Հասկանալով մեր ռուս գործընկերների զգայունությունը Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Նժդեհի գործունեության հետ կապված՝ կարևոր եմ համարում հիշեցնել, որ նա բացառիկ պատմական դերակատարում է ունեցել հայ ժողովրդի համար 1918-1921թթ․-երին։ Այդ տարիներին նրա հերոսական պայքարի շնորհիվ Զանգեզուրն ու Սյունիքը հայկական մնացին, իսկ պանթյուրքիզմի գաղափարախոսներին չհաջողվեց հասնել իրենց գլխավոր նպատակին՝ Թուրքիան միավորել Ադրբեջանի և այլ թյուրքալեզու տարածքների հետ։ Այդ ձեռքբերումը կարևոր է ոչ միայն հայ ժողովրդի և նրա դաշնակիցների, այլև ողջ տարածաշրջանի համար։ Ահա թե ինչու է Գարեգին Նժդեհը հերոս հայ ժողովրդի համար։ Դա հայտնի փաստ է գիտակների համար, իսկ ժամանակակից աշխարհաքաղաքական իրողությունները դրա լավագույն ապացույցն են։

Հաշվի առնելով մեր դաշնակից երկրի հանրության շրջանում հարցի օբյեկտիվ ընկալման և դրա վերաբերյալ իրազեկվածության անհրաժեշտությունը, ինչպես նաև բացառելու համար բոլոր հնարավոր շահարկումները, ձևավորման փուլում գտնվող «Ազատ հասարակության հիմնադրամը» ակտիվորեն կզբաղվի այդ թեմայով։ Մոտ ապագայում հիմնադրամը դրամաշնորհի մրցույթ կհայտարարի 1918-1921թթ․-երին Գարեգին Նժդեհի գործունեության առավելագույն արդար ներկայացման և ռուսական փորձագիտական շրջանակներում այդ թեմայի առաջմղման համար։

Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ

Լրահոս
ԱՀ արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին ԼՂ խնդրի մասին Փաշինյանի պատկերացումները կենցաղային դիլետանտությունից այն կողմ չեն անցնում ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք Դեր Զորում կատարված ահաբեկչական գործողությունը Հայաստանն ու Ադրբեջանը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթղթի շուրջ. ԱԳՆ խոսնակ Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ պետությունների ԶՈՒ ներկայացուցիչները ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ պատվիրակությանը Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց Աննա Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը Հայաստանն ու Ռուսաստանը դեռ քննարկում են ՀԱԷԿ-ի արդիականացման վարկի մարումները երկու տարով հետաձգելու հարցը Այստեղ կարող են գալ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, սակայն շարժումն ուղղորդված չէ. ուսանողները և ՀՅԴ-ականները շարունակում են նստացույցը (ուղիղ) Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանը Աբրահամ Գասպարյանը լքում է Հանրային հեռուստաընկերությունը «Մի քիչ բարձր տոների մեջ խոսեցինք». ընդհարում՝ «Իմ քայլի» պատգամավորների միջև. Տեսանյութ «Բարգավաճ Հայաստան»-ին քաղաքական դասեր տալու իրավունք այս դահլիճում որևէ մեկը չի վաստակել. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անում դատարանի առջև. Ուղիղ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել «22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել». Արսեն Բաբայանն ազատ արձակվեց. Տեսանյութ Մեզ հայոց լեզուն, հայոց պատմությունը անպիտան համարող նախարար պետք չէ. ԵՊՀ ուսանողները երթով շարժվում են այլ բուհեր. Ուղիղ Էսօր թուրքերն ասում են, թե իբր Խոջալուում գենոցիդ է եղել, ինձ էլ մի օր դրա համար կդատեք. Սասուն Միքայելյանը՝ «Իմ քայլին» Արսեն Բաբայանն ազատ կարձակվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի ավտոմեքենայից գողացել են մի քանի հազար դոլար արժողությամբ «Ռոլեքս» ժամացույցը Նիկոլը չի կարող չանել այն, ինչ իրեն թելադրում են, քանի որ թելադրողներն են իրեն իշխանության բերել. Արթուր Դանիելյան Երևանի Աթոյան փողոցում հրդեհվել են ավտոտնակներ և ավտոմեքենաներ Ուսանողները եւ ՀՅԴ երիտասարդները Երեւանի փողոցներում իրազեկման երթի են դուրս եկել. Ուղիղ ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյան. օրակարգում է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը. Ուղիղ Պայթյուն է որոտացել «Բալտիկա» գարեջրի գործարանում «Հրապարակ». Թող ուսանողները դասի չգան, բայց չմասնակցեն էդ միտինգին «Հրապարակ». Վարչապետը հրահանգել է պաշտոնյաներին Ամանորը նշել Հայաստանում «168 ժամ». ԵԱՏՄ-ից ճոխ նվիրատվությունը փոխվարչապետը «քոռ ու փուչ է» արել «Փաստ». Օպտիմալացման քողի ներքո կառավարությունն ուռճացնում է պետական ապարատը «Փաստ». «Հայոց եկեղեցու պատմության» փոխարեն` «Կրոնի պատմություն» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 12 ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահներն աշխատանքային հանդիպում են ունեցել (տեսանյութ, լուսանկարներ) Նիդերլանդների նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Ահաբեկիչները Ղամիշլիում սպանել են Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով Նախագահ Սարգսյանի հրամանագրով Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ- մայորի զինվորական կոչում Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին Ողջ գործընթացների պատասխանատուն ոչ թե ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն է, այլ Կառավարությունը և Նիկոլ Փաշինյանը. Լիլիթ Թումանյան Շիրակի պետական համալսարանի ուսանողները ևս դասադուլ են անում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan