AM | RU
USD
EUR
RUB

Կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Թուրքիային. ՀԲԸՄ

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Կենտրոնական վարչությունը և մեր աշխարհասփյուռ անդամները տագնապով հետևում են Սիրիայում ընթացող զարգացումներին և մասնավորապես այդ երկրի հյուսիս-արևելյան շրջաններում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժմանը։ Մեր տեղական կառույցներից ու համայնքներից ստացվող տեղեկությունները մատնանշում են ահագնացող հումանիտար ճգնաժամի և փախստականների նոր ալիքի մասին։ Իրավիճակը պահանջում է անհապաղ արձագանք միջազգային հանրության և մարդասիրական կազմակերպությունների կողմից։

Մենք ի գիտություն ենք ընդունում ՀՀ արտաքին գործերի նախարարության, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հայտարարությունները, որտեղ կոչ է արվում միջազգային հանրությանը անհապաղ գործել տարածաշրջանում խաթարված միջազգային խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ։

Իբրև ներկայիս Թուրքիայի վարչախմբի նախորդների կողմից 1915 թվականին իրագործված Հայոց Ցեղասպանությունը վերապրածների սերունդներ` մենք քաջ գիտենք, թե որքան մարդկանց կյանքեր կարող է խլել այսպիսի ագրեսիան։ ՀԲԸՄ-ը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին անմիջապես վերջ դնել ներխուժմանը և ագրեսիային Սիրիայի ժողովրդի նկատմամբ, որը զարհուրելիորեն նման է Օսմանյան կայսրության կողմից գրեթե մեկ դար առաջ իրականացված որոշ գործողություններին։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Թուրքիային իր գործողությունների համար` համարելով, որ նման քայլը 1915-ին կարող էր զգալիորեն փոխել հայ ժողովրդի պատմության ընթացքը։

Լրահոս
Շատ-շատերդ եք խմել, եւ ոչ միայն սուրճ Երևանի քննչական վարչության պետն ազատվել է աշխատանքից Կրակոց՝ Արարատում. հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց Հանրապետության հրապարակի որոշ հատվածներում կարգելվի մեքենաների կայանումը Ջեքի Չանը մոդել է դարձել Ժողովուրդը սկսել է ետ նայել, և ուրեմն, Աստված առաջ, ամեն ինչ լավ կլինի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանդիպել է սահմանադրական իրավունքի ամերիկացի հանրահայտ մասնագետի հետ Պարոն Փաշինյան, էս ի՞նչ ես խոսում ԱԺ ամբիոնից Վարչապետը` առողջապահական ապահովագրության նոր հարկատեսակի մասին (տեսանյութ) 2019-ին Արցախ է այցելել շուրջ 42 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ Հայաստանում «օրենքով գողերը» Ատելության կուսակցության պարագլուխներն են Փաշինյան. Սուբվենցիոն ծրագրեր առավել հաջող իրականացնում են խոշորացված համայնքները Հայտնի է զինծառայողի մահվան պատճառը Կառավարության հետ հարցուպատասխան՝ ԱԺ-ում. տեսանյութ Հունաստանի նախագահն առաջին անգամ կին է Նորակոչիկները երդվել են անմնացորդ ու անձնվեր ծառայել հայրենիքին Այսօր շուրջ 200 անասնաբույծներ մոտ մեկ ժամ փակել են Վարդենիս-Երևան միջպետական ճանապարհը Ռուստամ Բադասյանի հայցադիմումն ընդդեմ Նարեկ Մալյանի դատարանը վերադարձրել է՝ թերի լինելու պատճառով ԱԺ–ն քննարկում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը․ ՈՒՂԻՂ Քիչ առաջ գերագույն խմբագիրը մտավ լայվ ու հիմարությունների հերթական դոզան տվեց. Արթուր Դանիելյան Մանվել Գրիգորյանի պաշտպանը հնարավոր է դիմի վարչապետին Մեր ժողովուրդն ապրելու է բարեկեցիկ, պատվով ու մեծ երազանքով... Արթուր Վանեցյան ՊԵԿ-ը պարգևատրումների համար ավելի քան 5,5 միլիարդ դրամ է հատկացրել Լիբանանի առաջին հայ կին նախարարը Առողջապահության նախարարության 185 մլն պարգևավճարով կարող էիք գործարկել 5 ծննդատուն. Մարինե Խաչատրյան Մարուքյան. Զարմացած եմ, որ երկրի երկրորդ պաշտոնյան կարող է իր խոսքի նկատմամբ այդքան անլուրջ մոտեցում ունենալ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շտապ ասուլիս է հրավիրել. ՈՒՂԻՂ Յուրի Չայկան ազատվեց ՌԴ Գլխավոր դատախազի պաշտոնից ԱԺ–ն քննարկում է «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ անելու մասին» հարցը․ նիստը՝ ուղիղ Իշխանությունը պետք է ամեն կերպ ցույց տա, որ «ոստիկանը մերն ա».Արա Վարդանյան Կիևը հրաժարվեց ԵԽԽՎ-ում «ընկերանալ» Մոսկվայի հետ Ասուլիս՝ ԱՆ պարգևավճարների, նախարարության իրականացրած ծրագրերի արդյունավետության մասին․ ուղիղ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին որոշումը վերաքննիչը ոչ իրավաչափ է ճանաչել Խորհրդարանն ընդունեց բանկային գաղտնիքին առնչվող օրենքի նախագիծը Կրակել են դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին Նոր նշանակում Գնա սուրճ խմի. հենց դու գնա խմի. խորհրդարանում կրքերը կրկին թեժ են Մահացել է Վրաստանի առաջին վարչապետը ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթի՝ «օրենքով գողերի» վերաբերյալ նախագիծը Գագիկ Խաչատրյանի որդին չի ձերբակալվել, նրան փողերի լվացման հոդվածով մեղադրանք չի առաջադրվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan