AM | RU
USD
EUR
RUB

«Սիրիայի ժողովուրդն արժանի է խաղաղության». Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողության վերաբերյալ:

Հայտարարության տեքստը ստորև.

«Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում շարունակվող պատերազմական ու քաոսային իրավիճակը խորապես վշտացնում և մտահոգում է մեզ: Դժբախտաբար, խաղաղության հաստատումը միշտ չէ, որ խաղաղ ճանապարհով է լինում: Մենք աղոթում ենք, որ գործողությունը, որի նպատակը ահաբեկչությանը վերջ դնելն ու երկրի սահմանների անվտանգության ապահովումն է, պատշաճ ձևով հասնի իր նպատակին և հնարավորինս շուտ անվտանգություն հաստատվի: Թող Աստված իր ողորմածությամբ պահպանի մեր երկիրը և մեր ժողովրդին։

Մեր եկեղեցիներում մատուցվող պատարագների ընթացքում մշտապես աղոթում ենք Թուրքիայի հանրապետության բարօրության և բանակի համար։ Ամեն պատարագի ընթացքում աղոթում ենք, որ մեր բանակի «Խաղաղության ակունք» գործողությունը հասնի իր խաղաղարար նպատակներին և մեր զինվոր զավականերն, իրենց ծառայությունը հաջողությամբ կատարելով, վերադառնան տուն։ Թող Աստված մեր առաջնորդներին և հրամանատարներին իմաստություն, կարեկցանք և ողջախոհություն տա։

Սիրիայի ժողովուրդը, որը ենթարկվել է ամեն տեսակի ճնշումների, ահաբեկչության, անարդարության, խոշտանգումների և տեղահանման, լիովին արժանի է արդար խաղաղության ամենալավ դրսևորմանը։ Աղաչում ենք Տիրոջը, որ նրանք, չկորցնելով հավատը արդարության, խաղաղության և լավ օրերի նկատմամբ, կարողանան հույսով նայել պայծառ ապագային։

Թող Տերը օրհնի բոլոր իրական խաղաղասերներին, երկխոսության մթնոլորտ ստեղծողներին և խաղաղության դեսպաններին ՝ անկախ նրանց կրոնից և ազգությունից»։

Լրահոս
Ինչպես է Պուտինը գետնից վերցնում պաղեստինցի զինվորի գլխարկը և դնում նրա գլխին (Տեսանյութ) Հոթ Տուրս զբոսաշրջային ընկերությունը բացել է նոր գրասենյակ Զինվորական երդման հանդիսավոր արարողություն Ստեղծվել է Բալթյան երկրների հայոց թեմը Մահացել է հայտնի ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանը Կամո Վարդանյանը նշանակվել է ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի տեղակալ Արցախում 2 զինծառայողի վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Ատելություն ու կեղծիք տարածող Youtube-յան ալիքները Նիկոլ Փաշինյանի աջակիցներին է պատկանում. «Մեդիա պաշտպան» ՍԴ գործող կազմից ազատվելն իշխանության թիվ մեկ քաղաքական օրախնդիրն է. Ռոբերտ Հայրապետյան ԱԺ-ն նիստ է գումարել. ՈՒՂԻՂ Վլադիմիր Պուտինը նոր օգնականներ ունի Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ արձակվեց Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցից հերքում պահանջելուց հետո փորձել են կոտրել Վանեցյանի փաստաբանի էլեկտրոնային փոստը Ներողություն եմ խնդրում, որ տուն չեմ հրավիրում. ոտքով աշխատանքի շտապող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ լրագրողներին (Տեսանյութ) Հաճույքով կապրեի մի երկրում, որի ղեկավարը լիներ Հրայր Թովմասյանը․ Վազգեն Մանուկյան Թող գաղտնալսեն, ես հանգիստ իմ կյանքով ապրում եմ. ՍԴ նախագահ (Տեսանյութ) Հասել են մի եզրագծի, որից այն կողմ մնում է ընտանիքի պատանդառությամբ հրաժարական պարտադրելը Ռոբերտ Ղազարյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու Նման գործողությունները վախեցնելու շարժառիթով են պայմանավորված. Ռուբեն Մելիքյան ՀՔԾ քննիչները ոչինչ չեն հայտնաբերվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Իրանը Ռուսաստանին առաջարկել է վերսկսել իր օդային տարածքում քաղաքացիական չվերթները Վիրավոր զինծառայողներից մեկի վիրահատությունն ավարտվեց. նրա վիճակը ծանր է. Հովհաննիսյան Կաթողիկոսը նոր նշանակումներ է արել Թալանել են ԿԳՄՍ փոխնախարարի բնակարանը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի ասուլիսը Փաստաբանը տեսանյութ է հրապարակել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանից (Տեսանյութ) ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում և ռեպրեսիվ մեթոդներ են կիրառվում. Փաստաբան (տեսանյութ) Հրայր Թովմասյանը միջնորդել է, որ իր տան խուզարկությունը տեսաձայնագրվի Եկել է էլիտա և կոնտրէլիտա ձևավորելու ժամանակը. Արտակ Զաքարյան Մերկելն Էրդողանի հրավերով Թուրքիա է ժամանել Հասկանալի է, որ Սահմանադրական դատարանը, ի դեմ՝ Հրայր Թովմասյանի, խոշոր ոսկոր է ձեր կոկորդում Որն է պատերազմի դեպքում ԱՄՆ-ի թույլ տեղը Օրենսդիրն առաջին ընթերցմամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագիծը Երևանը նոր ոստիկանապետ ունի Ասուլիս՝ պարտադիր սպանդանոցային մորթի որոշման և դրա հետաձգման պատճառների և հետևանքների մասին․ ուղիղ Քննիչները Հրայր Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը. Ամրամ Մակինյան Սա հերթական մի օպերացիա է՝ ճնշելու Հրայր Թովմասյանի ընտանիքին. Արսեն Բաբայան Խուզարկում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տունը. ուղիղ Եկատերինբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռը հետ է վերադարձել օդանավակայան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan