Մակրոնը Թրամփին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Սիրիայում Թուրքիայի մարտական գործողությունները դադարեցնելու համար

Մակրոնը Թրամփին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Սիրիայում Թուրքիայի մարտական գործողությունները դադարեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ գործընկեր Դոնալդ Թրամփի հետ՝ կոչ անելով որքան հնարավոր է արագ քայլեր ձեռնակել Թուրքիայի գործողությունները Սիրիայում դադարեցնելու համար: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրությանը:

ԱՄՆ և Ֆրասիայի ղեկավարների հեռախոսազրույցը տեղի է ունեցել ուրբաթ օրը:

«Նա (Մակրոնը) շեշտել է տարածաշրջանում «նոր Իսլամական պետության» առաջացումը կանխելու անհրաժեշտության մասին և կոչ արել աջակցել նրանց, ովքեր մեզ հետ պայքարել են ահաբեկիչների դեմ և պաշտպանել խաղաղ բնակչությանը»,– ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Մակրոնը կոչ է արել նպաստել Սիրիայում տեղի ունեցել մարտական գործողությունների անհապաղ դադարեցմանը: Ֆրանսիան և ԱՄՆ-ը այս հարցում ակտիվորեն համագործակցելու են միմյանց հետ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը սկսում են «Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում՝ ընդդեմ քրդական ուժերի:

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող տարածքների ինքնավար վարչակազմը չորեքշաբթի օրը համընդհանուր զորահավաք է հայտարարել՝ կապված Թուրքիայի ԶՈՒ-ի վերահաս ռազմական գործողությունների սպառնալիքի հետ:

«Ինքնավար վարչակազմը հայտարարել է Սիրիայի հյուսիս-արևելքում երեք օրով համընդհանուր զորահավաքի մասին և կոչ է անում մեր բոլոր ինստիտուտներին, կառավարություններին և մեր ժողովրդի բոլոր խավերին ուղևորվել Թուրքիայի հետ սահման՝ իրենց պարտքը կատարելու և այս պատմական պահին դիմադրություն ցույց տալու»,- ասված է վարչակազմի մամուլի հայտարարության մեջ:

Սիրիայից հայտնել են, որ թուրքական ավիացիան ավիահարվածներ է հասցնում Սիրիայի հետ սահմանային անցակետի Ռաս էլ-Այն քաղաքի շրջանում, ինչպես նաև՝ ցորենի պահեստների ուղղությամբ:

Իրանն Անկարային կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները և դուրս բերել զորքերը երկրի տարածքից: Ռուսաստանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են խաթարել Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում