AM | RU
USD
EUR
RUB

Մակրոնը Թրամփին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Սիրիայում Թուրքիայի մարտական գործողությունները դադարեցնելու համար

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ գործընկեր Դոնալդ Թրամփի հետ՝ կոչ անելով որքան հնարավոր է արագ քայլեր ձեռնակել Թուրքիայի գործողությունները Սիրիայում դադարեցնելու համար: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրությանը:

ԱՄՆ և Ֆրասիայի ղեկավարների հեռախոսազրույցը տեղի է ունեցել ուրբաթ օրը:

«Նա (Մակրոնը) շեշտել է տարածաշրջանում «նոր Իսլամական պետության» առաջացումը կանխելու անհրաժեշտության մասին և կոչ արել աջակցել նրանց, ովքեր մեզ հետ պայքարել են ահաբեկիչների դեմ և պաշտպանել խաղաղ բնակչությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Մակրոնը կոչ է արել նպաստել Սիրիայում տեղի ունեցել մարտական գործողությունների անհապաղ դադարեցմանը: Ֆրանսիան և ԱՄՆ-ը այս հարցում ակտիվորեն համագործակցելու են միմյանց հետ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը սկսում են «Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում՝ ընդդեմ քրդական ուժերի:

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող տարածքների ինքնավար վարչակազմը չորեքշաբթի օրը համընդհանուր զորահավաք է հայտարարել՝ կապված Թուրքիայի ԶՈՒ-ի վերահաս ռազմական գործողությունների սպառնալիքի հետ:

«Ինքնավար վարչակազմը հայտարարել է Սիրիայի հյուսիս-արևելքում երեք օրով համընդհանուր զորահավաքի մասին և կոչ է անում մեր բոլոր ինստիտուտներին, կառավարություններին և մեր ժողովրդի բոլոր խավերին ուղևորվել Թուրքիայի հետ սահման՝ իրենց պարտքը կատարելու և այս պատմական պահին դիմադրություն ցույց տալու»,- ասված է վարչակազմի մամուլի հայտարարության մեջ:

Սիրիայից հայտնել են, որ թուրքական ավիացիան ավիահարվածներ է հասցնում Սիրիայի հետ սահմանային անցակետի Ռաս էլ-Այն քաղաքի շրջանում, ինչպես նաև՝ ցորենի պահեստների ուղղությամբ:

Իրանն Անկարային կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները և դուրս բերել զորքերը երկրի տարածքից: Ռուսաստանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են խաթարել Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:

 

 

 

Լրահոս
Քննարկում ենք դասախոսների հետ Արայիկ Հարությունյանի հանդիպումը. ՈՒՂԻՂ Մոտ 2 ժամ դասախոսներն ու գիտնականները հանդուրժեցին ԿԳՄՍ նախարարի արհամարհական վերաբերմունքն ու ցինիզմի հասնող խոսքը ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարներին այցելել է դերասան Վիգեն Ստեփանյանը (տեսանյութ) Մելինե Դալուզյանը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից և վատաբանել ժողովրդին. Էրիկ Խաչատրյան Թբիլիսիում հատուկջոկատայինները ջրցան են կիրառել. ուղիղ ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը կազմակերպել է այցելություն զորամասեր Ընթանում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, ԵՊՀ դասախոսների և նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարների հանդիպումը․ ուղիղ Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը «Տղա եղե՛ք» մոտոերթ՝ հանուն իսկական տղամարդու տեսակի. Գևորգ Գրիգորյան Ռուբեն Մխիթարյանի կազմակերպած ուսանողներին նվիրված երեկույթը Գյումրիում, միջոցառման հատուկ հյուրն ու խորհրդանշական խորագիրը Արցախի պողոտայում վրաերթի են ենթարկվել 5 հետիոտն, նրանցից 4-ը՝ անչափահաս են «Կա՛մ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կա՛մ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր» Վերահաստատելով ռուսական շահերը. հայ-ռուսական հարաբերությունների մոռացված կողմը Պահանջը նույնն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը. Քրիստինե Վարդանյան Բագրատյան. Ես Տեր-Պետրոսյանից պահանջել էի չորս մարդու հեռացում (Տեսանյութ) Դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը. Դավիթ Բալայան Նիկոլ Փաշինյանը «սորոսականների» պատանդն է. «ՎԵՏՕ»-ն կանցկացնի «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» խորագրով ցույց Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության․ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը․ Ուղիղ Gallup. Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում է՝ Շվեյցարիայի ու Ֆինլանդիայի միջև Տնտեսագետ. Վարչապետը հայտարարում է՝ փողի խնդիր չունենք, բայց հետո նոր վարկ են վերցնում Գլխավոր ռազմական տեսչի տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից Մովսես Հակոբյանն ազատվել է պաշտոնից Ռ․ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանի ասուլիսը.Ուղիղ «Հեղափոխական որակվող Երևանի բյուջեն 9 մլրդ 12 մլն դրամի դեֆիցիտ է ունենալու»․Երևանի ավագանու անդամների ասուլիսը (տեսանյութ) «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Բուժման մեջ գտնվող դատապարտյալը հիվանդասենյակից փախուստի է դիմել ԱԺ-ում քննարկվում է Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը. Ուղիղ Գերմանիայում երկու ինքնաթիռ է բախվել թռիչքուղում Պետք է անհապաղ պահանջել հրապարակել բյուջեի մշակութային տողերի բացվածքը Իրանում մեկ օրով անջատվել է ինտերնետը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 18 Պուտինը մտադիր է այցելել Թուրքիա Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը «Դեղին բաճկոնների» պատճառով Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան Հանրապետությունում ջերմաստիճանը շարունակում է նվազել Իշխանության մյուս թևերն իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատելու. ՍԴ դատավոր Բիլ Գեյսթը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է Կներես մեզ, եղբայր, շեղվել ենք քո գծած գծից, ուրիշ ուղղությամբ ենք գնում, գնում ենք ոչ մի տեղ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan