Արցախի նախագահը Զատուլինին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան
12/10/2019 13:55
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի հետ:
ԱՀ նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ քննարկվել են Արցախ-Ռուսաստան կապերին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը Կոնստանտին Զատուլինին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, որին նա արժանացել է Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի հանդեպ մշտական բարեկամական վերաբերմունքի ու աջակցության համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում