ԻՊ-ն ստանձնել է Ռուսաստանի ռազմական ոստիկանության միկրոավտոբուսի պայթյունի պատասխանատվությունը

ԻՊ-ն ստանձնել է Ռուսաստանի ռազմական ոստիկանության միկրոավտոբուսի պայթյունի պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Ռուսաստանի ռազմական ոստիկանության պարեկապահակային միկրոավտոբուսում երկու ռումբի պայթեցման պատասխանատվությունը, հայտնում է ամերիկյան «SITE Intelligence Group»-ը, որը վերահսկում է ծայրահեղականների տեղեկատվական գործունեությունը:

Ավելի վաղ, ՍԱՀ-ում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Բակինը հայտարարել էր, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 10.25-ին Սիրիայի հարավում գտնվող Դերյա նահանգում, զինյալները 20 րոպե տարբերությամբ երկու ռումբ են պայթել Ռուսաստանի ռազմական ոստիկանության պարեկապահակային ծառայության միկրոավտոբուսի վրա:

Ռուսական զորքերից տուժածներ չկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում