Ռուսաստանցիների 80 տոկոսը կողմ են արտահայտվել մահապատժի վերադարձին
12/10/2019 10:54
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Ռուսաստանցիների 80 տոկոսը կողմ են արտահայտվել երեխաների սպանության և մանկապղծության համար մահապատժի ենթարկելուն: Այս մասին վկայում են ՌԴ պետդումայի կազմակերպած հարցման արդյունքները:
Հարցմանը մասնակցել է 67 հազար մարդ:
Հարցվածների 16,7 տոկոսը դեմ են արտահայտվել մահապատժի վերադարձին, իսկ 3 տոկոսն առաջարկել են այլ տարբերակ մտածել:
Քաղաքացիներ մի մասը մտավախություն են հայտնել, որ մահապատիժը կարող է կիրառվել սխալ դատավճռի արդյունքում, դրա համար պետք է մեխանիզմներ մշակել, որոնք կբացառեն դատական սխալը:
Նշենք, որ Ռուսաստանում մահապատժի վերադարձի հարցն ակտուալ դարձավ Սարատովում 9-ամյա Լիզայի սպանությունից հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում