Էթնա հրաբուխն արթնացել է

Էթնա հրաբուխն արթնացել է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտն (Ingv) արձանագրել է Էթնա հրաբխի ակտիվացում: Այսօր առավոտյան ժայթքում է գրանցվել: 360tv.ru կայքի հաղորդմամբ, հրաբխի ժայթքումն ուղեկցվել է պայթյուններով, հրաբխային մոխրի է բարձրացել երկինք:

Ingv հրաբխագետները իրավիճակը գնահատում են համեմատաբար հանգիստ: Բայց և այնպես մթնոլորտ հրաբխային արտանետումների պատճառով սահմանափակվել է տեղի օդանավակայանի աշխատանքը:

Էթնան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգանգության օբյեկտների ցանկում: Վերջին անգամ դրա ժայթքումից մարդիկ տուժել էին 2017 թվականին: Վիրավորվել էր 10 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում