AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Ինչո՞ւ փաստահավաք հանձնաժողովի գործունեության տիրույթում չեն ընդգրկել 2019 թվականը

 

«Կառավարությունը հավանության է արժանացրել Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և գործողությունների ծրագրերի նախագիծը։ Հետաքրքրական է, որ ռազմավարությունը նախատեսում է այնպիսի քայլեր, որոնք ոչ թե երկրի ու պետության, այլ առաջին հերթին գործող իշխանության շահերից են բխում:

Կառավարության կողմից հաստատված նախագծում հետաքրքիր դրվագներ կան անցումային արդարադատության հետ կապված:

Նախատեսվում է 2020 թվականի առաջին եռամսյակում ձևավորել Փաստահավաք հանձնաժողով, որն, ըստ նախագծի, ձևավորվելու է 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման նպատակով:

Սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Փաստահավաք հանձնաժողովը ուսումնասիրելու հենց 1991-2018 թվականների ընթացքում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների խախտումները, եթե փորձում են իրոք անկախ մարմին ստեղծել, ապա իշխանությունները ինչո՞ւ Փաստահավաք հանձնաժողովի գործունեության տիրույթում չեն ընդգրկել 2019 թվականը, թե՞ քանզի այս տարվա ընթացքում ամբողջությամբ իրենք են իշխանության, դրա համար էլ վստահ են, որ մարդու իրավունքների խախտումներ չեն եղել: Իզուր:

Մեկ այլ հարց է, որ 1991 թվականից մինչև 1998 թվականն ընկած ժամանակահատվածին վերաբերող աղմկահարույց բացահայտումների մասին քրեական գործեր այդպես էլ չկան:

Եվ եթե շարժվենք գործող իշխանության մտադրություններին համահունչ, ապա պետք է ընտրվեր 1998 թվականից մինչև 2018 թվականն ընտրված ժամանակահատվածը:

Ի դեպ, որոշ փորձագետներ արդեն իսկ նշում են, որ նախագծում «1991» ձևակերպումը պարզապես շղարշ է, և որ իրականում հենց 1998-ից 2018 թ. ընկած հատվածն են միայն ուսումնասիրելու, թեպետ գաղտնիք չէ, որ մարդու իրավունքների խախտումները (և ոչ միայն) ահռելի քանակի են եղել հենց 1991-1998 թվականներին:

Պատահական չէ, որ վարչապետ Փաշինյանն իր ասուլիսներից մեկում հայտարարել է, թե վերականգնելու է մինչև 1998 թվականը եղած ստատուս քվոն:

Այս հայտարարությունը, ավելի ստույգ՝ ընտրված տարեթիվը, ինքնին խոսուն է և հստակ բնորոշում է այս իշխանությունների մտադրություններն ու գործելաոճը:

Հաշվի առնելով դատական համակարգի վրա Փաշինյանի և նրա կողմնակիցների կողմից ճնշումներ գործադրելու ջանքերը՝ դժվար չէ հասկանալ, որ դատական համակարգի վեթինգի հիմնական նպատակը հեղափոխական դատարանների ստեղծումն է, որոնք կիրագործեն հեղափոխական իշխանությունների կամքը, իսկ իշխանության ընդդիմախոսները հետապնդումների կենթարկվեն:

Բացի դրանից, եթե Փաշինյանն իրոք նպատակ ունի բարեփոխել դատական համակարգը, ապա ինչո՞ւ չի ցանկանում այդ բարեփոխումների շուրջ քննարկումներ անցկացնել և լսել նաև քաղաքացիական հասարակության լայն շրջանակների ու տարբեր քաղաքական ուժերի՝ ներառյալ ընդդիմադիր կուսակցությունների տեսակետները և առաջարկությունները:

Չէ՞ որ հարցը չի վերաբերում ինչ-որ կորած հիմնարկի, այլ իշխանության երրորդ ճյուղի՝ դատական համակարգի ինքնուրույնության և անկախության մասին է, որը մեծ նշանակություն ունի երկրում ժողովրդավարության ապահովման տեսանկյունից։

Ուշադրության արժանի է նաև այն հարցը, թե ինչո՞ւ են իշխանությունները նախատեսում հենց հաջորդ տարվանից անցնել անցումային արդարադատության գործիքակազմի կիրառմանը:

Չէ՞ որ դեռևս անցած տարվա օգոստոսից էր Փաշինյանը հայտարարում, թե անհապաղ անցնելու են անցումային արդարադատության ձևավորմանը:

Թերևս խնդիրն այն է, որ եթե այսքան ժամանակ իշխանությունների համար հնարավոր էր դատարանների վրա ճնշում գործադրելու միջոցով ցանկալի դարձնել դատավորների վարքագիծը, ապա վերջերս ՍԴ-ի հարցում նրանք լուրջ դիմադրության հանդիպեցին, քանի որ այն անկախ մնաց իշխանությունների թելադրանքից, չնայած աչքի առաջ ունեին իրապես անկախ ու չհնազանդվող դատավորների հետ կատարվածը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
89+1 դատվողները Ճանապարհը արդյունավետության գնահատումն է. Միքայել Մալխասյան Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 706 դեպք «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր». Խորհրդաժողով` նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան. ՈՒՂԻՂ Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել Այսօր Գոշավանքում տեղի կունենա «Իրավական ուղու» կազմակերպած խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան Պետք է դադարենք ժամանակ ծախսել ներքաղաքական խնդիրների վրա և նախագծենք ՀՀ-ի զարգացման տեսլականը. Ոսկանյան Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց Հուլիսի 6-ի հոսանքազրկումների մասին Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար Միջազգային հեղինակավոր պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից. Աշոտյան Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան «Այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը» Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580 դեպք «Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին «Հրապարակ». Իշխանությունների հույսերը չեն արդարացել «Հրապարակ». Արարատ Միրզոյանը Փաշինյանին համոզել է ևս մեկ անգամ «չտապալել» սահմանադրական կարգը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 4 Դատավորին ՍԴ շենք մտնել չթույլատրելն ուղղակիորեն ՀՀ Քրեական օրենսգրքով հետապնդվող արարք է. Դավիթ Հարությունյան ՀՀ իշխանությունների գերակա խնդիրը ՌԴ-ի հետ հարաբերությունները չեղարկելն է․ Արա Վարդանյան (տեսանյութ) Արցախի Հանրապետության նախագահը նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ Վարչապետը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է արել Խուզարկություն՝ Սևանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում Գլուխներդ պատին եք տվել, եթե մտածում եք, թե կարող եք Հայաստանում ազատ խոսք ճնշել. քաղաքագետ Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Ոստիկանության ծառայողներն «Արմնյուզ» ՀԸ–ում են (տեսանյութեր) Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը. Ռուբեն Մելիքյան Հանրային համերաշխության քայքայումը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ․ Արթուր Վանեցյան «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է Միջադեպ Սահմանադրական դատարանում՝ ոստիկանների մասնակցությամբ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը Արթուր Ղազինյանը ներկայացնում է կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մասին իր հաղորդման վերաբերյալ ՀՔԾ-ի պատասխանը. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan