ՌԴ պետդուման հարցում է անցկացնում մահապատիժը վերադարձնելու վերաբերյալ

ՌԴ պետդուման հարցում է անցկացնում մահապատիժը վերադարձնելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: ՌԴ պետդումայի «ВКонтакте»-ի էջում հարցում է կազմակերպվել պարզելու համար, թե ինչ են մտածում ռուսաստանցիները մահապատիժը վերադարձնելու մասին:

Ռուսաստանում մահապատիժը վերադարձնելու հարցն ակտուալ դարձավ Սարատովում 9-ամյա աղջնակի սպանությունից հետո: Մարդասպանը միջին տարիքի տղամարդ է, ով նախկինում դատվածություն ունի մանկապղծության համար:

Մի քանի պատգամավոր արդեն կողմ են արտահայտվել մահապատիժը վերադարձնելուն: Կան նաև պատգամավորներ, որոնց խոսքերով, խնդիրն անպայման պետք է լուծել, սակայն՝ «սառը գլխով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում