Ինչո՞ւ են գրիգորյանակերպ փորձագետներն ամեն կերպ փորձում ոչնչացնել Ապրիլյանի հաղթանակը

Ինչո՞ւ են գրիգորյանակերպ փորձագետներն ամեն կերպ փորձում ոչնչացնել Ապրիլյանի հաղթանակը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Հիշու՞մ եք՝ անցած տարի քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ինչ ստեր էր խոսում Յուրի Խաչատուրովի մասին։ Իբրև Ապրիլյան պատերազմի ժամանակ գեներալը տեղում չի եղել, հողերը վաճառել է և այլ ցնդաբանություն։ Յուրի Խաչատուրովն այս ամենի հետ կապված դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ստ. Գրիգորյանի։ Բնականաբար գեներալ-գնդապետի հիմնավորումներն առ այն, որ Ստեփան Գրիգորյանը, սովորական ստախոս ու մանիպուլատոր է, անառարկելի են։ Բոլորս ծանոթացանք ՀՀ ԶՈՒ ԳՇ ներկայիս պետի տրամադրած տեղեկանքին և իմացանք, որ պատերազմի սկզբից 20 րոպե անց Յու. Խաչատուրովն արդեն հրամանատարական կետում էր ու պատերազմի ամբողջ ընթացքում չի լքել այն։ Ստախոսներն ու զազրախոսները իհարկե կպատժվեն ու, մեր մեջ ասած, Ստեփան Գրիգորյանն արժանի չէ, որ հիմա կենտրոնանք իր անձի վրա։ Բայց կարևոր հարցեր կան, որ պետք է ուշադրության կենտրոնում պահենք։

Օրինակ, ինչու՞ են գրիգորյանակերպ փորձագետները, քաղաքական գործիչները, անգամ երկրի ներկայիս ղեկավարները ամեն կերպ փորձում ոչնչացնել Ապրիլյանի հաղթանակը։ Դա ի՞նչ մղում է։

Էլ սուտ լուրեր, էլ հետաքննող հանձնաժողով, էլ մեղադրանքներ, ձերբակալություններ ու այդպես շարունակ։ Լավ չե՞ք, երկրի ամենաբարձր աթոռներին թառած պարոններ։ Միթե՞ այդքան դժվար է հասկանալ, որ ամեն նման հիմարություն ավելի ու ավելի ռեալ է դարձնում նոր պատերազմի հնարավորությունը։ Որովհետև ձեր գործողություններով արդեն համոզել եք միջազգային հանրությանը, թե 2015-ի ապրիլին պարտվել ենք։ Ալիևն էլ սպառնում է նորից «հաղթի»։ Սա ի՞նչ սաբոտաժ է։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում