AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին (Տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Թուրքմենստանում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Իլհամ Ալիևի ելույթում պատմությունը խեղաթյուրելու փորձեր կան:

«Ցավոք, Իլհամ Ալիևի խոսքում մենք այդպիսի փորձեր տեսանք։ Լսելով նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին՝ ճիշտն ասած, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհին» կինոնկարը. երբ այնտեղ խոսվում է հինավուրց ամրոցի ավերակների մասին, և հարց է հնչում՝ իսկ ի՞նչ է, եկեղեցին նույնպես ե՞ս եմ ավերել։ Իլհամ Ալիևի խոսքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընդհանրապես այդ պատերազմում Հիտլերը երկրորդական դերակատարություն է ունեցել, և նացիստական շարժման լիդերը եղել է Գարեգին Նժդեհը։ Իսկ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարում էր Հայաստանի՝ թուրքական օկուպացման դեմ, պայքարում էր հայերի ցեղասպանության դեմ, որը կազմակերպել էին թուրքերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը, ի դեպ, ռուսական շատ սպաների հետ, 1918 թվականին ղեկավարում էր ռազմաճակատի շատ կարևոր հատվածը հայ-թուրքական պատերազմի ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ շատ կարևոր է, որպեսզի իմանանք պատմության օբյեկտիվ գնահատականը։

«Ասվում է, որ Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում։ Խորհրդային շատ գործիչներ են մահացել Վլադիմիրի բանտում, Ալեքսանդր Սոլժենիցինը եղել է Գուլագում, և ի՞նչ, բոլոր նրանց, ովքեր դատապարտված են եղել 1937-1950-ական թվականներին, մենք համարում ենք ժողովրդի թշնամինե՞ր։ Եթե այդպես է, ապա ականավոր շատ գործիչներ դատապարտված են եղել և իրենց կյանքի վերջին օրերը հենց բանտում են ավարտել։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է այս ամենը որպես փաստ ընդունենք։ Եվ ես անտեղի, անհարկի եմ համարում պատմությունն աղավաղելու, բավական կարևոր այս նիստի մթնոլորտում որոշակի լարվածություն մտցնելու նպատակով այս ձևաչափի օգտագործումը»,-հավելեց նա։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում պատերազմի վետերաններին. ընդամենը մի քանի ամիս առաջ կրկնապատկվել Հայրենական Մեծ պատերազմի բոլոր վետերաններին տրվող սոցիալական նպաստները։

«Մեր կողմից այսօր ստորագրվելիք Հռչակագրից կցանկանայի, մասնավորապես, առանձնացնել այն հատվածները, որոնք ընդգծում են համատեղ ջանքերի անհրաժեշտությունը միջազգային լայն երկխոսության վերականգման ուղղությամբ՝ միտված միջազգային անվտանգության ամրապնդմանը և ընդդեմ բաժանարար գծերի, անվստահության, լարվածության և առճակատման ձևավորմանը նպաստող գործողություններին։ Եվ կարծում եմ, որ նաև այսպիսի գագաթաժողովներում մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ժողովուրդների, մեր երկրների միջև լարվածությունը ոչ թե աճի, այլ, հակառակը, մենք կարողանանք գտնել երկխոսության, փոխադարձ զիջման, փոխադարձ վստահության և փոխադարձ հարգանքի ուղիներ։ Կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահի խոսքերն առաջին հերթին անհարգալից են հայ ժողովրդի համար։ Եվ կարծում եմ, որ դա անհարգալից է նաև երկրների ղեկավարների և այն ժողովուրդների նկատմամբ, որոնց նրանք այստեղ ներկայացնում են»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Թուրքմենստանի ղեկավարությանը հաջող նախագահության համար և հույս հայտնեց, որ ԱՊՀ շրջանակում բազմակողմանի համագործակցության կատարելագործմանն ու ամրապնդմանը միտված համատեղ ջանքերը շարունակական կլինեն: Նա նաև վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ 2020 թ. ԱՊՀ-ում նախագահության շրջանակում ուզբեկ գործընկերներին հնարավորինս աջակցելու առնչությամբ:

Տեսանյութը՝ Aysor.am

Լրահոս
Առաջնագծում Ադրբեջանի կողմից կրակոցներն ավելացել են Արցախի նախագահն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակի դատարանում է Բրազիլիայի նախագահը սպառնում է դուրս գալ ԱՀԿ-ից Հայաստանում կորոնավիրուսով վարակված և մահացած մարդկանց քանակը այսօրվա դրությամբ Ոհմակի տրամաբանությամբ հարձակվել եք ԲՀԿ-ի վրա ու անցել շանտաժի ու սպառնալիքների Լևոն Տեր-Պետրոսյան. պետականամետն ընդդեմ հակամարտող կողմի «Ժողովուրդ»․ Դատական համակարգում «վեթինգ» անել-չանելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են «Հրապարակ»․ ՀԿ-ների՝ տեսալսողական մեդիա ունենալու արգելքը հանվել է օրենքից «Հրապարակ»․ Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, Զարուհի Բաթոյան, ԱԱԾ տնօրեն․ Փաշինյանի սեղանին դիմումներ կան «Հրապարակ»․ Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղևորին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 6 ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով Վրաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է կառավարության` համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը «Գլորիա» կարի ֆաբրիկայում 135 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares Շաքե Մեժլումյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից Հերթական պաշտոնանկությունը Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել. կորոնավիրուսից բուժված բժիշկ Երբ անձը մի քանի անգամ կրկնում է. «թողեք, գալիս եմ», նրա նկատմամբ որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող. Երվանդ Վարոսյան Վարչապետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 46 նոր դեպք Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին, այն ձախողված է ու ապաշնորհ. ՀՅԴ Բյուրոյի անդամ Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող. Միհրան Հակոբյան Տարոն Սիմոնյանը կոչ է անում չմոռանալ բարոյական նորմերի գոյության մասին Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի, բայց դա երկու պայմանի պետք է համապատասխանի. Դավիթ Մաթևոսյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մեթոդը չի արդարացնելու նախանշված նպատակը. Անի Սամսոնյան Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գևորգ Պետրոսյան ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսնկարները ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում. Մարուքյան Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan