Հրապարակվել է Սիրիայում թուրքական հարձակման զոհերի թիվը
11/10/2019 09:52
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» օպերացիայի ժամանակ թուրքական զորքերը սպանել են 174 ահաբեկիչ։ Այս մասին հայտնվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հաղորդվում է, որ հարձակման թիրախ են եղել Քրդստանի աշխատավորական կուսակցության և ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի զինյալները։
Ալ-Արաբիա հեռուստաալիքի տեղեկություններով, Թուրքիայի զինված հարձակումների ընթացքում զոհվել է 17 խաղաղ բնակիչ։
Ավելի վաղ հաղորդվել է, որ քրդական ուժերի հետ բախման արդյունքում սպանվել է առնվազն 14 թուրք զինվոր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում