«Հրապարակ». Մանդատը՝ որպես «վոյաժների» ուղեգիր

«Հրապարակ». Մանդատը՝ որպես «վոյաժների» ուղեգիր

«Տեսակետ կա, որ Դուք ամենաշրջագայող` գործուղումների մեկնող պատգամավորն եք «Իմ քայլը» ֆրակցիայում, ինչից Ձեր ֆրակցիայի անդամները շատ նեղված են. ինչո՞ւ է այդպես ստացվել՝ հարցրինք պատգամավոր, Ֆեյսբուքում մամուլի դեմ բացասական գրառումներ անող Անուշ Բեղլոյանին:

«Իմ բոլոր գործուղումները, բացառությամբ մեկի, եղել են պաշտոնական պատվիրակությունների կազմում, այդ պատճառով ԱԺ պաշտոնական կայքում իմ գործուղումներն են ավելի շատ երևում»:

Նաև ասում են․ քանի որ Դուք համարվում եք Արարատ Միրզոյանի մտերիմը, իսկ նրան չհաջողվեց Ձեզ դարձնել եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, փորձում է գործուղումներով կոմպենսացնել այդ «բացը»։ «Տեսակետը թողնում եմ այդ ասողների խղճին. կոմպենսացիայի որևէ կարիք չկա, ես կայացած մարդ եմ` և´ պաշտոններ եմ ունեցել, և´ երկար ճանապարհ եմ անցել, կայանալու անհրաժեշտություն չունեմ»:

Բոլոր դեպքերում, «Իմ քայլում» ոչ միայն գործուղումների, այլև մի շարք այլ հարցերի առնչությամբ բավականին լուրջ հակամարտություն կա։ «Տեղի է ունենում նորմալ քաղաքական պրոցես. առողջ քննարկումների արդյունքում իրականացվում է արդյունավետ աշխատանք»,-գրում է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում