«Իրատես». Ըն­դա­մե­նը քայ­լե­լով ա­թոռ­նե­րին բազ­մած­նե­րը պետք է հաս­կա­նան՝ պա­տե­րազ­մի բո­վով ան­ցած­նե­րի հետ հա­թա­թա­յի լե­զվով չի՛ կա­րե­լի խո­սել

«Իրատես». Ըն­դա­մե­նը քայ­լե­լով ա­թոռ­նե­րին բազ­մած­նե­րը պետք է հաս­կա­նան՝ պա­տե­րազ­մի բո­վով ան­ցած­նե­րի հետ հա­թա­թա­յի լե­զվով չի՛ կա­րե­լի խո­սել

«Չգի­տեմ՝ մի­մյանց հետ կի­սած հացն ու­րա­նա՞լն է ա­վե­լի վատ, թե ճա­նա­պարհ ան­ցած մար­դու ա­նու­նը շա­հար­կե­լը, բայց եր­կու երևույ­թի հա­մադ­րու­մը հաս­տատ ինչ-որ բա­նի մա­սին է գու­ժում: Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան խոր­հր­դի նախ­կին քար­տու­ղար, Ար­ցա­խի հե­րոս Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի հար­ցազ­րույ­ցից հե­տո հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյան «թավ­շե» գոր­ծիչ­ներն ա­մե­նա­տար­բեր պի­տակ­նե­րով վի­րա­վո­րում ու հան­դի­մա­նում են վեր­ջի­նիս: Մի մար­դու, ո­րի ան­ցած ռազ­մա­կան ու­ղու գո­նե 10 տո­կո­սը ե­թե ան­ցած լի­ներ այ­սօր­վա իշխա­նու­թյու­նը, ա­պա ա­մեն բան փոքր-ինչ այլ կլի­ներ:

Օ­րեր ա­ռաջ, հա­ջակ­ցու­թյուն ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի, մի խումբ մար­դիկ՝ հա­սա­րա­կա­կան, քա­ղա­քա­կան, մշա­կու­թա­յին գոր­ծիչ­ներ, սպոր­տի և այլ ո­լորտ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, հայ­տա­րա­րու­թյուն էին տա­րա­ծել, ո­րում նշել էին նաև, թե գե­նե­րա­լի­տե­տին ի­րա­վա­կան ա­մե­նա­տար­բեր գոր­ծըն­թաց­նե­րի մեջ ներ­քա­շե­լը պատ­վա­բեր չէ: Ռազ­մա­կան ճա­նա­պարհ ան­ցած մարդ­կանց ՀՔԾ, քնն­չա­կան կո­մի­տե ու ի­րա­վա­պահ այլ կա­ռույց­ներ հրա­վի­րե­լը կար­ծես օ­րի­նա­չա­փու­թյուն է դար­ձել ըն­դա­մե­նը մի քա­նի կի­լո­մետր քայ­լած­նե­րի հա­մար:

Երբ հա­սա­րա­կու­թյա­նը որևէ թե­մա­յից շե­ղե­լու կա­րիք կա, կարևոր մի դեմ­քի, ճա­նա­պարհ ան­ցած ազ­գա­յին հե­րո­սի կա­լա­նա­վո­րում, գործ են հա­րու­ցում կամ նրա հաս­ցեին ինչ-որ «ան­մեղ» հայ­տա­րա­րու­թյուն ա­նում և մի կողմ քաշ­վում: Հենց այն­պես չհի­շե­ցի ա­ղու­հաց կի­սե­լու մա­սին:

Այս օ­րե­րին Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նին «նախ­շել» է նաև Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյան խոր­հր­դի քար­տու­ղար Ար­մեն Գրի­գո­րյա­նը: Ծնուն­դով ստե­փա­նա­կերտ­ցի Գրի­գո­րյա­նը Բա­լա­սա­նյա­նի հար­ցազ­րույ­ցը խու­լի­գա­նու­թյուն է ո­րա­կել, ըստ երևույ­թին մո­ռա­նա­լով, որ հե­րո­սի հետ մեկ ան­գամ չէ, որ սե­ղան է նս­տել, հաց կի­սել: Երևի մո­ռա­ցել է, որ Ար­ցա­խի հե­րո­սը բո­լո­րիս հա­մար է կե­նաց-մա­հու պայ­քար մղել, ա­ռանց եր­կմ­տե­լու իր կյանքն է վտան­գե­լ ու հարկ ե­ղած դեպ­քում նո­րից ճա­կատ է մեկ­նե­լու:

Ըն­դա­մե­նը քայ­լե­լով կա­ռա­վա­րա­կան փա­փուկ ա­թոռ­նե­րին բազ­մած­նե­րը պետք է հաս­կա­նան ու ըն­դու­նեն՝ պա­տե­րազ­մի բո­վով ան­ցած­նե­րի հետ հա­թա­թա­յի լե­զվով չի՛ կա­րե­լի խո­սել»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում