AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Իշ­խա­նու­թյան ներ­սում չի լի­նի Փաշինյանի անձ­նիշ­խա­նու­թյա­նը հա­կադր­վող որևէ ուժ

 

«Իշխանափոխությունից ի վեր Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրությանը ցույց տալ, որ նոր իշխանությունների աշխատանքը ժողովրդի համար թափանցիկ է:

Եվ հենց սրանով է պայմանավորված այն, որ վարչապետը ոչ միայն ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերների ձևաչափով փորձում է պարզաբանել հանրությանը հուզող հարցերը, այլև անձամբ այցելում է հանրապետության տարբեր բնակավայրեր և փորձում է շփվել մարդկանց հետ:

Սակայն ուղիղ եթերների և ասուլիսների ժամանակ Փաշինյանը հիմնականում փորձում է հարցերը պարզաբանել որոշակի անկյան տակ, որի ժամանակ ոչ էական խնդիրները առաջին պլան են մղվում, իսկ հանրությանը հուզող որոշակի հարցեր մնում են մթության մեջ:

Մինչ այսօր մարդկանց համար այդպես էլ հանելուկ մնաց, թե ինչու ուժային կառույցների՝ ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարները՝ Արթուր Վանեցյանը և Վալերիյ Օսիպյանը, հրաժարական տվեցին:

Թվում էր, թե վարչապետը ևս գոհ է նրանց աշխատանքից, այլապես Օսիպյանին և Վանեցյանին գեներալի կոչում չէր տա: Չէ՞ որ, քաղաքացիների շրջանում դժգոհություն ևս չկար նրանց գործունեության հետ կապված, ավելին՝ նրանք բարձր ռեյտինգ ունեն հասարակության շրջանում:

Տարօրինակ էր, որ Օսիպյանը չցանկացավ շարունակել աշխատանքը վարչապետի հետ նաև խորհրդականի պաշտոնում՝ այդ կարգավիճակում մնալով ընդամենը մի քանի օր, այն էլ՝ արձակուրդի մեջ:

Ու նկատելի է մի հետաքրքիր օրինաչափություն, հրաժարականների լուրերը որպես կանոն մի քանի օր առաջ շրջանառվում են մամուլում, ապա հերքվում են համապատասխան կառույցների կողմից, սակայն որոշ ժամանակ անց հաստատվում են հրաժարական ներկայացնելու մասին տեղեկությունները:

Այդ ընթացքում «քայլողներն» ու նրանց մերձ «Նիկոլից ավելի նիկոլական» որոշ անձինք քափուքրտինք մտած՝ առիթն օգտագործում են հարձակվելու ԶԼՄ-ների վրա՝ անվանարկել վերջիններիս, հասարակության մեջ նրանց նկատմամբ ատելություն սերմանել ու թշնամանք:

Այդպես եղավ Վանեցյանի և Օսիպյանի հրաժարականների դեպքում (վերջինիս դեպքում՝ նաև խորհրդականի պաշտոնից հրաժարականի թեմայով), նախ մամուլում գրվեց այս մասին, հետո հերքվեց, ապա մի քանի օր անց հրաժարականների մասին տեղեկությունները հաստատվեցին:

Օրերս էլ մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ևս հրաժարական է տվել:

Ու հետաքրքրական է, որ ժամից ավել չհերքվելով՝ կայքերից մեկում տեղ գտած լուրը լայնորեն տարածվեց տարբեր լրատվականներում, որից հետո միայն Փաշինյանն այդ լուրերը որակեց որպես անհեթեթ:

Եթե անկեղծ՝ շատ լավ է, որ այդ լուրերը չհաստատվեցին, որովհետև Տոնոյանը իշխանության մեջ մնացած հատուկենտ ադեկվատ ու պրոֆեսիոնալ պաշտոնյաներից մեկն է: Սակայն սրանով չեն վերանում այն կասկածները, թե հնարավոր է Տոնոյանը ևս թողնի իր պաշտոնը, քանի որ սկզբնական շրջանում Վանեցյանի և Օսիպյանի հրաժարականների մասին տեղեկությունները ևս նույն ջերմեռանդությամբ հերքվում էին: Նույնը վերաբերում է նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին:

Ու որքան էլ իշխանություններին կցված որոշ ստատուսագիրներ հիստերիայի մեջ ընկնեն նման տեղեկություններից, փորձը ցույց է տալիս, որ մեծամասամբ ԶԼՄ-ները ճիշտ են լինում, նմանները՝ կյանքով մեկ սխալ:

Որևէ երկրում ուժայինների հրաժարականները պատահական լինել չեն կարող: Իսկ Փաշինյանի խուսափողական պատասխանները այն հարցի շուրջ, թե ուժայինների կոնկրետ գործունեության որ ուղղությունից է դժգոհ, խորացնում են կասկածները, թե վերջինս փորձում է ազատվել հանրության մոտ բարձր վարկանիշ ունեցող գործիչներից, քանի որ իր վարկանիշը սկսել է նվազել և որոշ ժամանակ անց այդ գործիչները կարող են ավելի մեծ ժողովրդականություն վայելել, քանի ինքը: Իսկ դա կարող է հիմքեր ստեղծել, որ Փաշինյանը վարչապետի պաշտոնին հրաժեշտ տա:

Եթե Փաշինյանի մտահոգությունները իրոք կապված են ուժայինների բարձր վարկանիշի հետ, ապա դա վերջինիս՝ որպես ղեկավարի օգտին չի խոսում, քանի որ իր վարկանիշի վրա կենտրոնանալու և ավելի արդյունավետ աշխատելու փոխարեն փորձում է ազատվել ինքնուրույն մոտեցում ունեցող գործիչներից:

Շատ հաճախ ուժայինների միջոցով իշխանության գործողությունները հավասարակշռվում են՝ որոշակիորեն զսպելով Փաշինյանի՝ հեռանկար չունեցող պլանները, քանի որ վերջինս, ելնելով իր լրագրողական աշխատանքի փորձից, փորձում է հիմնական խաղադրույքը կատարել սենսացիաներ սարքելու, դրանք հանրությանը մատուցելու վրա՝ դրանով իսկ իր իմիջը պահպանելու և պաշտոնավարումը երկարացնելու համար:

Թերևս շուտով ուժի մեջ կմտնի այն օրենսդրական նախաձեռնությունը, որով ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարների պաշտոնները դառնում են քաղաքական, և այդ պաշտոններում կարող են նշանակվել մարդիկ, որոնք ոչ միայն կզիջեն իրենց պրոֆեսիոնալ ունակություններով, այլև լիովին կլինեն պարզապես կամակատարներ:

Այդ ժամանակ իշխանության գործողությունները կարող են դառնալ ավելի կամայական և անհավասարակշիռ, քանի որ իշխանության ներսում չի լինի անձնիշխանությանը հակադրվող որևէ ուժ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս
Արցախի Մեծ շեն համայնքում Կառլեն և Սառա Եսայանների միջոցներով իրականացնում են սալիկապատման ահռելի աշխատանքներ. Լուսանկարներ Փաշինյանի կառավարությունը 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում պետական ռեկետ է իրականացրել. Նարեկ Սամսոնյան Արցախի հետ ռազմական դաշինքի ստորագրումը չի կարող ամիսներով ձգձգվել, ժամանակ չկա. Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ) Իհարկե, կա սեղանին դրված փաստաթուղթ, այն խոստումների դիմաց տարածքային զիջումների մասին է. Շահնազարյան Կամավոր հանձնել է «ՌԳԴ 5» տիպի 2 նռնակ, սվին-դանակ, ինքնաձիգի մաքրման պիտույքներ և այլն Հայաստանը պատերազմի նախաշեմին է, ժողովրդին պետք է նախապատրաստել դրան. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Աննա Հակոբյանն Ալիևային կարող է իր տուն հրավիրել մուղամ լսելու, բայց ոչ՝ Արցախում. Դավիթ Շահնազարյան Մեկ ու կես տարում ծայրահեղ վնաս է կրել Արցախի սուբյեկտայնությունը. Էլիբեգովա Ոչ ոք Արցախի ինքնորոշման իրավունքը չի հարմարեցնելու Ադրբեջանի ճաշակին. Կարեն Բեքարյան Հայաստանի ղեկավարի շուրթերից լեգիտիմացվում է Արցախի ադրբեջանական համայնքը. Ղազինյան Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» քաղաքականությունը Ինչ աղբ ասես չթափեցին մեր վարչապետի կնոջ մասին, ու ոչ մի արձագանք չեղավ. Աշոտյան Հեղաշրջման նպատակը Արցախի հարցում անընդունելի զիջումներ ապահովելն է. Դանիելյան Անհապաղ հրավիրում եմ ԱԳՆ-ի եւ ԱԺ-ի ուշադրությունը... (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ) Հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 140 անգամ Կոմիտասյան հոբելյանական համերգ Հռոմում «Ադեկվադ դիսկուրս» կլոր սեղան-քննարկումը՝ տեսանյութ Բելառուսը պատրաստվում է Չինաստանից 500 միլիոն դոլարի չափով վարկ վերցնել Ռուբեն Հայրապետյան. Ձերբակալում են, թող ձերբակալեն ՊԵԿ-ը դիմում է ավտոմեքենա ներկրողներին Այսօրվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա. Հանգստյան օրերի եղանակի մասին Արցախում շուտով նոր զորանոցը կհանձնվի շահագործման Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց «Հրապարակ». Դիվանագիտական լեքսիկոն, որ վնասում է բանակցություններին «Ժողովուրդ». Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020-ին չվերթներ իրականացնի դեպի Լոնդոն և Փարիզ «Հրապարակ». Մեր ժամանակ ուրիշ էր «Փաստ». Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները «Փաստ». Պետությունը սկսել է խանգարել հեղափոխությանը «Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին «Փաստ». Ընտրական հանձնաժողովները՝ իշխանության «խոշորացույցի» տակ. հավատարիմ կադրեր են փնտրում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 14 Ծաղկաձորի «Գոլդեն Փելիսը» պետությանը նվիրելուց հետո Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ գործի վարույթը կարճվել է ԱՄՆ Սենատը հաստատեց իր քաղաքական կամքն ու հանձնառությունը ցեղասպանությունների կանխման և արդարության վերականգնման նկատմամբ. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Գործ ունենք ԱՄՆ կողմից մշակվող քաղաքականության հետ, որի հասցեատերը միայն Թուրքիան չէ. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Բրյուսելի քաղաքային խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Պուտինը ստորագրել է նոր «ԿամԱԶ»-ներից մեկի վրա (Տեսանյութ, լուսանկար) Արցախի նախագահը Անջեյ Կասպշիկինի հետ քննարկել է առաջնագծում տիրող իրավիճակը Մասնավոր հեռուստաընկերությունների համար ստեղծվում են խիստ անհավասար պայմաններ. Գեղամ Մանուկյան Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Թալիշում (լուսանկարներ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan