AM | RU
USD
EUR
RUB

Ճիշտ կլինի՝ իշխանությունը հարգի ՍԴ-ի հեղինակությունը և ճնշում չգործադրի. Գ. Պետրոսյան

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ազգային ժողովն արդեն ներկայացրել է Սահմանադրական դատարան, հիմք չեմ տեսնում, որ ՍԴ-ն դիմումը վարույթ չընդունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ՍԴ-ն հիմք ունի վարույթ չընդունել ԱԺ-ի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցնելու մասին դիմումը:

Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ Սահմանադրական դատարանի՝ գործը վարույթ չընդունելու հիմքերը սպառիչ սահմանված են օրենքով: Նա վստահություն հայտնեց, որ ՍԴ-ն կղեկավարվի օրենքով:

Հարցին՝ իշխանությունը չի՞ ճնշի ՍԴ դատավորներին անցանկալի որոշում կայացնելու դեպքում, նա պատասխանեց. «Եթե Սահմանադրական դատարանը գործն ընդունի վարույթ և կայացնի որոշում, ապա ՍԴ մասին օրենքի համաձայն՝ ՍԴ որոշումները պարտադիր են բոլորի համար, այդ թվում նաև իշխանության համար: Եվ այն երկրում, որտեղ ՍԴ որոշումը չի ճանաչվում և չի կատարվում, այդ երկիրը պետք է հեռու մնա իրեն իրավական պետություն համարելուց»:

Նա նշեց, որ չի ցանկանում գուշակություններ անել, պետք է սպասել ու հարգել ՍԴ ինքնավարությունն ու հեղինակությունը: «Տեսնենք, թե ինչ որոշում է կայացնում. ինչ որոշում էլ կայացնի, Հայաստանի գործող օրենսդրության համաձայն՝ Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են, ենթակա չեն բողոքարկման, ենթակա են պարտադիր կատարման: Բայց թե ինչ կանի իշխանությունը, ես չեմ ուզում գուշակությամբ զբաղվել, բայց ճիշտ կլինի, որ իշխանությունը հարգի իր երկրի բարձրագույն դատական ատյանի հեղինակությունը և որևէ ճնշում չգործադրի, սպասի, որ այդ դատարանն իր ներքին համոզմունքով կայացնի օբյեկտիվ, հիմնավորված և արդարացի որոշում»,- նշեց նա:

Հարցին էլ՝ հաշվի առնելով նախկին փորձը՝ դատարանների շրջափակում, դատավորներին վիրավորել, հիմա որքանո՞վ են պաշտպանված ՍԴ դատավորները, Գևորգ Պետրոսյանն արձագանքեց, որ առիթ ունեցել է գնահատական տալ այդ միջոցառումներին, հիմա էլ վերահաստատում է իր գնահատականը. «Որևէ մեկը, այդ թվում՝ երկրի վարչապետը, իրավունք չունի միջամտել դատական իշխանության գործունեությանը, և ես լիահույս եմ, որ այդ նույն սխալները չեն կրկնվի և թույլ կտան, որ ՍԴ-ն իսկապես գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննարկման հիման վրա կայացնի օբյեկտիվ որոշում»:

Ըստ նրա՝ դատավորները պաշտպանված են այնքանով, որքանով ՀՀ Սահմանադրությունը և Սահմանադրական դատարանի մասին օրենքը արգելում են որևէ միջամտություն նրանց գործունեությանը: «Ավելին ասեմ՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում արդարադատությանը որևէ կերպ միջամտելու համար»,- նկատեց նա:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, թե ավելի կհարգեր ԲՀԿ-ին, եթե նրանք դեմ քվեարկեին Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ-ի դիմումը ՍԴ ուղարկելուն, նա նշեց, որ Արարատ Միրզոյանը օգտվել է իր կարծիքը ազատ արտահայտելու Սահմանադրական իրավունքից, իրենք էլ իրենց դիրքորոշումն են արտահայտել և ասել են, որ չմասնակցելը չի նշանակում դիրքորոշում չունենալ: «Ասել ենք, որ, եթե մի գործընթացի իրավական հեռանկարը մեզ համար մշուշոտ է, մենք նպատակահարմարություն չենք տեսնում մտնել այդ գործընթացի մեջ: Չի կարելի, որ իրեն փորձառու համարող քաղաքական գործիչը մի ամբողջ հսկայական կուսակցության մասին դատողություն անի ընդամենը մեկ օրինագծի կապակցությամբ, մենք շատ օրինագծերում աջակցել ենք իրենց»,- շեշտեց նա:

Լրահոս
Շատ էի ցանկանում, որ լուրը համոզիչ ձևով հերքվեր, բայց... «168 ժամ»․ Այս պայմաններում մարդն ի՞նչ հույսով պետք է իր գումարները ներդնի տնտեսության մեջ «Փաստ». Փա­շի­նյա­նը չի կտրի «սու­պեր­վար­չա­պե­տա­կան» հա­մա­կար­գի ճյու­ղը, որի վրա նստած է «Իրատես». Ինչ են խոսել Նիկոլն ու «կիրթը» «Փաստ». Փաշինյանի թիմում շատ լուրջ տարաձայնություններ կան «Հրապարակ». Նորաշենի նախկին համայնքապետը դատական հայց է ներկայացրել Արարատի մարզպետի դեմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 15 Համայնքապետի ԺՊ-ն արգելում է ինձ խոսել զինվոր որդիներիս հետ Արփինե Հովհաննիսյան. Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը և մանիպուլիացիաների հօդս ցնդելը Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն ՍԴ դատավորներն ապացուցեցին, որ ոչ սրա-նրա դռան տակ վնգստացող են, ոչ էլ ամբոխից վախեցող. Վահագն Վարագյան Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանականների և քաղաքապետերի գլխավորած պատվիրակությանը ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ Թուրքիան և սիրիական զինված ընդդիմությունը հարձակում է գործում Մանբիջի դեմ. ԶԼՄ-ներ Շանս կա, որ շուտով կունենանք արդեն երրորդ կայացած պետական ինստիտուտը ՍԴ-ն մերժել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ նախաձեռնությունը Տարեվերջին, երբ հայտնի է դառնում, որ ցուցանիշները «հեղափոխական» չեն, առաջանում է գործարարների շրջանում կոնսոլիդացիայի կարիք. փորձագետ Դատարանը կասեցրել է իր մարդուն համայնքապետի ժպ նշանակելու մասին Գարիկ Սարգսյանի որոշումը Պողոսին պետք է վերադաստիարակել՝ ստանալով Պետրոսի, «սպանել» Պողոսին, ասել է թե «ստանալ» Պետրոս «Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը. հայտարարություն «Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ». Հրայր Թովմասյան Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով. դիտում աստղադիտարանից Էրդողանի խորհրդականը չի բացառել, որ Թուրքիայի ու Ասադի ուժերի միջև բախում կարող է տեղի ունենալ Ադրբեջանը ցանկանում է Արցախը՝ առանց բնիկ ժողովրդի. ԱԳՆ մամուլի խոսնակ Հրայր Թովմասյանը արձակուրդ է վերցրել իր լիազորությունների դադարեցման նախագծի քննարկումներին չմիջամտելու համար ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը. Ուղիղ Տիգրան Աբրահամյան. Համերաշխության դիսկուրսը՝ որպես անվտանգության ապահովման կարևոր երաշխիք Բողոքի ակցիաները շարունակական են լինելու. ավտոներկրող Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Վարդան Ոսկանյան. Սիրիայի շուրջ դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ ՄԻԵԴ-ում Ռ. Քոչարյանի դիմումի քննության համար 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով է ստեղծվել Visa «ԲԱՐԵՐԱՐ». բարեգործական ծրագիրը նոր շունչ է ստանում Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանի և ռազմական քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի ասուլիսը. Ուղիղ Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն. վարչապետի օգնական Սոֆյա Նավասարդյան ԱՄՆ-ն իրականում Սիրիայից դուրս չի բերել բոլոր «արժեքավոր» ահաբեկիչներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է, իսկ արևային էներգիայի արտադրությունը 2.9 անգամ աճել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 14 Թուրքական գազանություն. կրակում են ճանապարհով անցնող անզեն մարդկանց վրա (տեսանյութ) ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 13
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan