Թուրքական բանակը վերահսկում է սիրիական յոթ բնակավայրերը

Թուրքական բանակը վերահսկում է սիրիական յոթ բնակավայրերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Թուրքական զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել սիրիական Թել էլ-Աբյադ շրջանի յոթ բնակավայրեր:

Բացի դրանից, թուրքական զորքերը պարզաբանում են, որ ոչնչացրել են 109 ահաբեկիչների, որոնք պատկանում են «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերին» և Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, հայտնում է vesti.ru-ն:

Իրենց հերթին քրդերն էլ պատասխան կրակ են արձակել: Կրակոցների տակ են հայտնվել Թուրքիայի երեք քաղաքներ՝ Աչակկալեն, Նուսայբին և Ջեյլանպինարը: Սպանվել է 6 մարդ, որոնցից մեկը 10 ամսական երեխա է, վիրավորվել է 70 մարդ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան սկսեց «Խաղաղության աղբյուր» գործողությունը: Զինված ուժերը սկսեցին կրակոցներ արձակել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող տարածքներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում