Կոնգո, շիմպանզե և նկարիչ (Տեսանյութ)
10/10/2019 20:16
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Այս նկարչի աշխատանքները ժամանակին իրենց հավաքածուների համար ձեռք են բերել Պաբլո Պիկասոն և Ժան Միրոն. Կոնգոյի անունով շիմպանզեի վրձին պատկանող 55 կտավ վաճառքի է հանվել Լոնդոնի The Mayor Gallery-ում:
Համարձակ գծեր, գույնի զարմանալի զգացողություն՝ Կոնգոյի ուշագրավ գեղարվեստական կարողությունները բացահայտվել են 50-ականներին բրիտանացի կենդանաբան Դեսմոնդ Մորիսի կողմից:
Շիմպանզե Կոնգոն նկարել է 400-ից ավելի աշխատանք: 2005 թվականին Bonhams աճուրդի տունը նրա գործերից երեքը վաճառել է 17 հազար դոլարով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում