Էրդողանը ԵՄ-ին սպառնում է բացել սահմանները փախստականների համար
10/10/2019 16:36
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Եվրամիության երկրներին բացել սահմանները սիրիացի փախստականների համար այն բանից հետո, երբ եվրոպական առաջնորդները քննադատել են նրան՝ Սիրիայում իր ռազմական գործողությունների համար: Այդ մասին հայտնում է РИА Новости- ն:
Ըստ Թուրքիայի ղեկավարի՝ ներկայումս երկրում գտնվում է Սիրիայից 3,5 միլիոն փախստական։
Բացի այդ, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ահաբեկիչները՝ PKK- YPG (Քրդստանի աշխատավորական կուսակցություն – Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ուժեր, կազմակերպությունն արգելված է Թուրքիայում), սպառնում են երկրին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում