Ես ու Պուտինը պետք է հանդիպենք, եթե ուզում ենք վերջ տալ պատերազմին. Զելենսկի
10/10/2019 14:24
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում դեռ պլանավորված չէ, սակայն այն անհրաժեշտ է Դոնբասի հարցը լուծլու համար:
«Մենք կարող ենք հանդիպել երկու ձևաչափով՝ «նորմանդյան ձևաչափով» և ուղիղ հանդիպում: Ես չգիտեմ՝ հնարավոր է արդյո՞ք ուղիղ հանդիպում, թե՝ ոչ: Չեմ կարող ասել հիմա: Սակայն ես կարող եմ ասել, որ այդ հանդիպումը պետք է լինի, եթե մենք ցանկանում ենք վերջ տալ պատերազմին»,-ասել է Զելենսկին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում